Առաջին ձյունը կտեղա Երևանում առաջիկա օրերին. օդերևութաբան

25.10.2016, 11:50
Առաջին ձյունը կտեղա Երևանում չորեքշաբթի լույս գիշերը:
Առաջին ձյունը կտեղա Երևանում առաջիկա օրերին. օդերևութաբան
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Առաջին ձյունը կտեղա Երևանում չորեքշաբթի լույս գիշերը, հայտնում է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Այս գիշեր և վաղը առավոտյան թաց ձյուն կտեղա նաև Երևանի բարձրադիր գոտում, հատկապես Ջրվեժ, Մասիվ, Քանաքեռ հատվածներում»,– գրել է Սուրենյանը Facebook–ի իր էջում։

Ավելի վաղ հաղորդվել է Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազման մասին մթնոլորտային սառը ճակատի ազդեցությամբ։ -0-