Առաջին ավտոբուսը Երևանից մեկնեց «Զվարթնոց» օդանավակայան

14.06.2017, 13:50
Երևանից «Զվարթնոց» օդանավակայան ավտոբուսն առաջին փորձնական երթուղին է կատարել:
Առաջին ավտոբուսը Երևանից մեկնեց «Զվարթնոց» օդանավակայան
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանից «Զվարթնոց» օդանավակայան ավտոբուսն առաջին փորձնական երթուղին է կատարել: Բացի օդանավակայան մեկնող քաղաքացիներից, առաջին ուղևորների թվում է եղել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիանի փոխնախարար Արամ Արսենյանը, լրագրողներ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության հերթական նիստին դժգոհություն էր հայտնել երևանյան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տաքսիստների մատուցած ծառայություններից և առաջարկել էր փոխարինել դրանք ավտոբուսներով:

Երևանից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների կարգավորման վերաբերյալ վարչապետի հանձնարարականի կատարման շրջանակում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կազմակերպել է փորձնական երթուղի: Առաջին ավտոբուսը մեկնել է չորեքշաբթի` հունիսի 14-ին, առավոտյան 10:00-ին:

Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց նախարարի տեղակալը, փորձնական երթուղու գործարկմամբ առաջին հերթին լուծվում է օդանավակայանից դեպի կենտրոն մայրաքաղաքի հյուրերի և բնակիչների հարմարավետ և ժամանակակից տրանսպորտով և մատչելի գներով տեղափոխման հարցը:

Загружается новость ... "Лево"

«Մենք հույս ունենք, որ փորձնական գործարկումից հետո, այս ուղղությունը կանոնավոր երթուղի կդառնա»,-ասաց Արսենյանը:

Նա նաև նշեց, որ կանոնավոր երթուղին իշխանությունների վերահսկողություն ներքո կլինի, դրա նկատմամբ խիստ պահանջներ կառաջադրվեն, մասնավորապես, ավտոբուսը անպայման պետք է լինի բարձրակարգ, հարմարավետ, զինված օգորակիչով և օդափոխման համակարգով, իսկ վարորդի արտաքին տեսքը պետք է վայելուչ լինի:

«Մենք հույս ունենք, որ ժամանակի ընթացքում իրավիճակը չի փոխվի և ամեն ինչ կլինի այնպես, ինչպես այսօր է` մեկնարկի օրը»,-ասաց Արսենյանը:

Երթուղին կգործի շուրջօրյա, ամեն ժամ: Օդափոխիչներով և օդորակման համակարգերով զինված ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ուղևորների փոխադրումը կիրականացվի Հանրապետության հրապարակի շատրվանների մոտակայքում սահմանավատված տարածքից:

Մեկ ուղևորի փոխադրման արժեքը 300 դրամ է (0,6 դոլար): -0-