Առաջիկա օրերին ձյուն է տեղալու մայրաքաղաքում և մարզերի զգալի մասում

09.02.2017, 20:36
Հանրապետության տարածքում փետրվարի 10-ին առանձին շրջաններում, 11-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն:
Առաջիկա օրերին ձյուն է տեղալու մայրաքաղաքում և մարզերի զգալի մասում
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հանրապետության տարածքում փետրվարի 10-ին առանձին շրջաններում, 11-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում ուրբաթ ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի 0–ից 5 աստիճան ցուրտ, գիշերը` 8–ից 13 աստիճան ցուրտ։

Լոռում սնդիկի սյունը փետրվարի 10–ի ցերեկը ցույց կտա 4-ից 8 աստիճան ցուրտ, գիշերը` -1...-4, իսկ Տավուշում` ցերեկը -3... +2, գիշերը` 0–ից 5 աստիճան ցուրտ։

Միաժամանակ, Արարատում և Արմավիրում գիշերը կլինի -7... -11, իսկ ցերեկը օդի ջերմաստիճանը կբարձրանա և կկազմի 0–ից 2 աստիճան տաքություն։

Սյունիքի հովիտներում և Արցախում ուրբաթ ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 3 աստիճան տաքություն, իսկ գիշերը կիջնի մինչև 3 աստիճան ցուրտ։

Սուրենյան. փետրվարին դեռ կունենանք ձնառատ օրեր>>

Երևան քաղաքում փետրվարի 10-ին սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն: 11-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն:

Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: -0-