Սուրենյան. փետրվարին դեռ կունենանք ձնառատ օրեր

09.02.2017, 11:53
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ փետրվարին դեռ կլինեն ձնառատ օրեր։
Սուրենյան. փետրվարին դեռ կունենանք ձնառատ օրեր
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook–յան իր էջում հայտնում է, որ փետրվարին դեռ կլինեն ձնառատ օրեր։

«Ճիշտ է, փետրվարին դեռ կունենանք ձնառատ օրեր, բայց կարճ ամիս է, իսկ մարտը, որքան էլ գժվի, մեկ է, ճանապարհ է տալու մոտեցող գարնանը», – նշել է օդերևութաբանը։

Հայպետհիդրոմետի կանխատեսմամբ, փետրվարի 9-10-ն առանձին շրջաններում, 11-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:

Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, 9-ի ցերեկը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 7-10 աստիճանով:

Փետրվարի 11–13–ը Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում` Երևանում, սպասվում են ձյան տեսքով տեղումներ։–0–