Անթույլատրելի է քրգործ հարուցել, դնել դարակում ու դրա մասին հիշել 12 տարի հետո․ Փաշինյան

20.03.2025, 12:32
Փաշինյանը հայտարարել է, որ զայրույթով արձանագրում է, որ կան քրեական գործեր, որ 2018 թվականից աղմուկ–աղաղակով, լրատվական ուղեկցությամբ հարուցվել են, մեկ էլ մի օր հիշում են ու պարզում, որ նախաքննությունը շարունակվում է
Անթույլատրելի է քրգործ հարուցել, դնել դարակում ու դրա մասին հիշել 12 տարի հետո․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զայրույթով արձանագրում է, որ կան քրեական գործեր, որ 2018 թվականից աղմուկ–աղաղակով, լրատվական ուղեկցությամբ հարուցվել են, մեկ էլ մի օր հիշում են ու պարզում, որ նախաքննությունը շարունակվում է:

«Սա կներեք, անթույլատրելի է, որովհետև պետք է ի վերջո հանրությունը, կառավարությունը պատասխան ունենա»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ պետք է Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի աշխտանքի վերաբերյալ ունենան ելքի մասին որոշակի պատկերացում։ 

Նա նաև ընդգծեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ընթացքում աշխատավարձերի բարձր մակարդակ սահմանվեց այն ակնկալիքով, որ կառավարության քաղաքական կամքը հակակոռուպցիոն քաղաքականության պայքարի առումով ավելի ինստիտուցիոնալ կարտահայտվի։