Անձրևները մի փոքր կզովացնեն Հայաստանի բնակիչներին
03.08.2016,
10:53
Անձրևներ և ամպրոպներ են սպասվում Հայաստանի գրեթե ողջ տարածքում առաջիկա հինգ օրերին:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Անձրևներ և ամպրոպներ են սպասվում Հայաստանի գրեթե ողջ տարածքում առաջիկա հինգ օրերին, բացառությամբ հարավային շրջանների, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մետր վայրկյան արագության։
Օդերևութաբանները Սյունիիք, Վայոց Ձորի, Արմավիրի, Արարատի մարզերում, ինչպես նաև Արագածոտնի նախալեռներում կանխատեսում են առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն այստեղ ցերեկը կկազմի 29-34 աստիճան տաքություն։
Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Արագածոտնի լեռնային շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, իսկ սնդիկի սյունը ցույց կտա 27-28 աստիճան։
Երևանում մինչև շաբաթվա վերջ անձրևներ չեն լինի, օդի ջերմաստիճանը կկազմի 34-35 աստիճան տաքություն։ Երեկոյան ժամերին` քամու ուժգնացում մինչև 18-20 մետր վայրկյան։ -0-