ԱՄՆ–ն չի ֆինանսավորում ՀՀ ընդդիմադիր կուսակցություններին հօգուտ հակառուսական տրամադրությունների. ԱՄՆ դեսպանատուն
25.04.2016,
21:37
ԱՄՆ–ն չի ֆինանսավորում հայկական ընդդիմադիր կուսակցությունների` երկրում հակառուսական տրամադրություններ զարգացնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ն չի ֆինանսավորում հայկական ընդդիմադիր կուսակցությունների` երկրում հակառուսական տրամադրություններ զարգացնելու համար, ասվում է ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունում` ի պատասխան վերջերս «Իզվեստիա» թերթի հոդվածներից մեկի պնդմանը, թե Երևանում Ռուսաստանի դեսպանատան և Հայաստանի դիվանագիտական շրջանների ենթադրյալ աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն ուղղակիորեն ֆինանսավորում է ընդդիմադիր կուսակցություններին Հայաստանում հակառուսական տրամադրություններ զարգացնելու համար:
«Միայն մեկ բան կարող ենք ասել այդ ամենի կապակցությամբ. нет: Հոդվածում տեղ գտած սյուրռեալիստական պնդումները ավելի անիրական չէին կարող լինել»,– ասվում է հայտարարությունում։
Ըստ հայտարարության, դեսպանատունը և ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակն ամենայն թափանցիկությամբ ֆինանսավորում են քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպությունների` աջակցելով և միջոցներ հաղորդելով ժողովրդավարական հաստատությունները հզորացնելու և միջին վիճակագրական հայի կյանքը բարելավելու համար:
Հայտարարության հեղինակները հայտնում են նաև, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը մնում է ամենաուժեղ, ամենաազատ և ամենակենսունակ քաղաքացիական հասարակություններից մեկը տարածաշրջանում` կոչ անելով «Իզվեստիա» պարբերականին հայացք նետել Ռուսաստանի քաղաքացիական հասարակության դրության վրա և համեմատել: