Ամառը չի զիջում դիրքերը. Հայաստանում շոգը դեռ կմնա

27.08.2018, 10:45
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Ամառը չի զիջում դիրքերը. Հայաստանում շոգը դեռ կմնա
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, օգոստոսի 27–ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպներ, իսկ օգոստոսի 28-31–ը կլինի առանց տեղումների եղանակ։

Քամին հարավ–արևմտյան է` 5-10 մետր վայրկյան արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էականորեն չի փոխվի։

Երևանում ընդհուպ մինչև ուրբաթ սնդիկի սյունը ցերեկային ժամերին ցույց կտա 33-35 աստիճան տաքություն։ -0-