Ամանորյա հրաշքը վերադառնում է Երևան. Seasons Park Station-ում քաղաքի առաջին տոնածառը կվառի իր լույսերը (ԾՐԱԳԻՐ)

27.11.2025, 12:09
Seasons Park Station-ում քաղաքի առաջին տոնածառը կվառի իր լույսերը՝ տոնական համերգով և անակնկալներով. ԾՐԱԳԻՐ
Ամանորյա հրաշքը վերադառնում է Երևան. Seasons Park Station-ում քաղաքի առաջին տոնածառը կվառի իր լույսերը (ԾՐԱԳԻՐ)

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/.   Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 18։30-ին, ամանորյա հրաշքը կվերադառնա Սիզընս այգի։ Seasons Park Station-ում քաղաքի առաջին տոնածառը կվառի իր լույսերը՝ տոնական համերգով և անակնկալներով։ Հենց նույն օրը երևանյան ամենագունեղ ամանորյա տոնավաճառը կբացի իր դռները՝ ներկայանալով 38 տարբեր տաղավարներով։

Seasons Park Station-ը հեքիաթային երկաթուղային կայարանի թեմատիկա ունի՝ իր տարբեր կանգառներով՝ սիրո, երջանկության, ժպիտների, նվերների և այլն։ Յուրաքանչյուր կանգառում սիրելի մարդկանց հետ երջանիկ պահեր վայելելու, ժպտալու և ուրախանալու միջավայր է ստեղծված։ Դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 15-ը այգում տարբեր, մեկը մյուսից վառ ու հետաքրքիր միջոցառումներ են սպասվում։

Seasons Park

Իսկ մինչ այդ դեկտեմբերի 1-ին՝ բացման արարողությանը, սպասվում է հրաշք ներկայացում և անակնկալ հյուր․ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի պատվիրակ Ալբերտը կկատարի Brave Heart իր արդեն հանրահայտ ստեղծագործությունը։

Seasons Park

Երգի պետական թատրոնը բեմում կլինի ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի լեգենդար «Ուրախ Նոտաներ» ինտերակտիվ մյուզիքլի ադապտացված տարբերակով՝ հատուկ Seasons Park Station-ի համար։

Բայց սա դեռ ամենը չէ։ Միասին տոնածառի լույսերը վառելուց հետո միջոցառմանը կմիանա By the way բենդը՝ ամանորյա հիթերի նորովի կատարմամբ։

Seasons Park

Հիշեցնենք, որ քաղաքի բնակիչներին և հյուրերին արդեն 4 տարի Երեմյան ընկերությունների խումբը նվիրում է 45 օր տևողությամբ ամանորյա հրաշքը՝ Seasons Park Station-ը, լի լույսերով և տոնական տրամադրությամբ։