ԱԻՆ–ը ստուգումներ է իրականացնում Երևանի խոշոր առևտրային կենտրոններում

27.03.2018, 13:45
Հայաստանի ԱԻՆ–ը տարեսկզբից հետազոտություն է իրականացրել մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50-ից ավելի օբյեկտներում։  
ԱԻՆ–ը ստուգումներ է իրականացնում Երևանի խոշոր առևտրային կենտրոններում
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ԱԻՆ–ը տարեսկզբից հետազոտություն է իրականացրել մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50-ից ավելի օբյեկտներում։  

Կեմերովոյի առևտրային կենտրոնում բռնկված հրդեհը 64 մարդու կյանք է տարել, ինչի կապակցությամբ մտավախություն է առաջացել Հայաստանում առևտրային կենտրոննի անվտանգության վերաբերյալ։ 

Հայաստանում որոշում է ընդունվել ստուգել Երևանի հասարակական խոշոր շենքերի անվտանգությունը։

Facebook–ի օգտատերերը, մտահոգված լինելով Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգությամբ, շարունակում են հարցնել, թե արդյոք ՀՀ ԱԻՆ-ը իրականացնում է ստուգումներ Հայաստանի առևտրային կենտրոններում:

Загружается новость ... "Право"

ԱԻՆ մամուլի քարտուղար Նանա Գնդոյանն այս կապակցությամբ Facebook–ի իր էջում գրել է, որ այս պահին նախարարության փորձագետները «Դալմա մոլ» առևտրի կենտրոնում հետազոտություն են իրականացնում: «Բոլոր այն օբյեկտներում, որտեղ առկա են եղել բացթողումներ, ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ հայտնաբերված թերությունների վերացման համար համապատասխան ցուցումներով ու ժամկետներով»,– ասվում է Գնդոյանի գրառման մեջ։

Գնդոյանի խոսքով, 2018թ.-ի սկզբից ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացրել մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50-ից ավելի օբյեկտներում (հյուրանոցներ, սննդի կետեր, առեւտրի կենտրոններ, մարզամշակութային հաստատություններ եւ այլն):

«Հետազոտությունները շարունակվում են»,– գրել է նա։ -0-