Ադրբեջանում գերեվարվածը քաղաքացիական անձ է և զինված ուժերի հետ կապ չունի. ՀՀ ԱԳՆ

22.06.2017, 21:10
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը պարզաբանում է տվել։
Ադրբեջանում գերեվարվածը քաղաքացիական անձ է և զինված ուժերի հետ կապ չունի. ՀՀ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հայտնել է, որ ԵԱՀԿ–ին ապացույցներ են ներկայացվել առ այն, որ Ադրբեջանի զինված ուժերի ձեռքում հայտնված 43-ամյա Զավեն Կարապետյանը քաղաքացիական անձ է։

«Այսօր մենք հարցը բարձրացրել ենք ԵԱՀԿ-ում, ասվել է, որ նման քաղաքացի է հայտնվել ադրբեջանցիների ձեռքում և հայտնի չէ, թե ինչ ճանապարհով է հայտնվել։ Ակնհայտ խնդիրների առկայությամբ նրան հագցրել են զինվորական բաճկոն, որը չի օգտագործվում հայկական զինված ուժերում, փորձել են ներկայացնել որպես դիվերսանտ», - ասել է Բալայանը։

Загружается новость ... "Право"

Նրա խոսքով, նախևառաջ, դա բոլոր հնարավոր միջազգային հումանիտար պարտավորությունների խախտում է, որով չի թույլատրվում պարզապես գերի ընկած կամ նման կարգավիճակում հայտնված մարդկանց, իրենց կամքից հակառակ, ցուցադրելը։ «Իսկ այն, որ դա արվել է հստակ կամքին հակառակ, որևիցե մեկի մոտ կասկած չի հարուցում»,– նշել է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարը։

Ադրբեջանական ԶԼՄ–ները տեղեկություն են տարածել Զավեն Կարապետյան անունով հայի գերեվարման մասին։ Հայաստանի ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել և հայտնել է, որ տարածած անձնական տվյալները համընկնում են Զավեն Կարապետյանի տվյալների հետ։ -0-