Ադրբեջանն ապաստան խնդրած հայ ընդդիմադիր Մարտիրոսյանին երրորդ երկիր է ուղարկել

22.04.2016, 14:23
Ադրբեջանում 2015 թ.-ի սեպտեմբերին քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանը, ով Երևանում հետախուզվում է գողության համար, ուղարկվել է այլ երկիր:
Ադրբեջանն ապաստան խնդրած հայ ընդդիմադիր Մարտիրոսյանին երրորդ երկիր է ուղարկել
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանում 2015 թ.-ի սեպտեմբերին քաղաքական ապաստան խնդրած, «Ներազգային ազատագրական շարժում» ընդդիմադիր կազմակերպության ղեկավար Վահան Մարտիրոսյանը, ով Երևանում հետախուզվում է գողության համար, ուղարկվել է այլ երկիր, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով իրավապաշտպան Նովելա Ջաֆարողլուին:

«Վահան Մարտիրոսյանն ընտանիքի հետ ուղարկվել է երրորդ երկիր», - ասել է նա «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը:


Հայաստանի Քննչական կոմիտեի տվյալներով, «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանը 2015 թ.-ի սեպտեմբերի 9-ից հետախուզման է հայտարարվել: Նա մեղադրվում է Հայաստանի իրավապահ մարմինների կողմից մեծ ծավալով գողության մեջ: Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով, Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանում քաղաքական ապաստան է խնդրել: -0-