+17
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին

17:52
21 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ․ 21 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդորր։ Facebook-յան իր էջում այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամաուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Загружается новость ... "Лево"
Նա նշել է, որ ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին։

«Ադրբեջանի ԶՈՒ-ը հետևանքների մասին նախազգուշացվել են համապատասխան կապի միջոցներով»,- գրել է նա։



Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ:  ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր: Հուլիսի 17-ից հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է:

ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, մեկի դրությունը գնահատվում է ծայրահեղ ծանր:  Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը,  ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ: 

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0- 







Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:55
29 Սեպտեմբերի 2020
Հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, որից 180-ը Քարվաճառի ուղղությամբ․ ՊՆ (ՎԻԴԵՈ)
Հայկական բանակի ստորաբաժանումները արձանագրել են զգալի հաջողություններ․ Արծրուն Հովհաննիսյան.ՎԻԴԵՈ
20:39
29 Սեպտեմբերի 2020
Օրվա կարևոր լուրերը մեկ թողարկմամբ (ՎԻԴԵՈ)
Օրվա կարևոր լուրերը մեկ թողարկմամբ․ ՎԻԴԵՈ
19:47
29 Սեպտեմբերի 2020
Հրապարակվել են Վարդենիսի համայնքների թիրախավորման կադրերը (ՖՈՏՈ)
Հրապարակվել են Վարդենիսի համայնքների թիրախավորման կադրերը. ՖՈՏՈ
18:25
29 Սեպտեմբերի 2020
Հարվածը հասցվել է գյուղի ջրամբարին. Արծրուն Հովհաննիսյանը ցույց է տվել Վարդենիսին հասցված վնասները (ՎԻԴԵՈ)
Հարվածը հասցվել է գյուղի ջրամբարին. Արծրուն Հովհաննիսյանը ցույց է տվել Վարդենիսին հասցված վնասները. ՎԻԴԵՈ
17:59
29 Սեպտեմբերի 2020
Թուրքիայի կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈւ գրոհիչ է խոցվել, օդաչուն հերոսաբար զոհվել է. ՊՆ
ՊՆ–ից հայտնում են, որ ՀՀ օդային տարածքում Թուրքիայի կործանիչի կողմից ՀՀ ԶՈւ ՍՈՒ–25 գրոհիչ է խոցվել, օդաչուն հերոսաբար զոհվել է
17:17
29 Սեպտեմբերի 2020
Արծրուն Հովհաննիսյանը ցույց է տվել Վարդենիսում հակառակորդի ԱԹՍ–ից վնասված քաղաքացիական ավտոբուսը (ՎԻԴԵՈ)
Արծրուն Հովհաննիսյանը ցույց է տվել Վարդենիսում հակառակորդի ԱԹՍ–ից վնասված քաղաքացիական ավտոբուսը. ՎԻԴԵՈ
14:58
29 Սեպտեմբերի 2020
Վարդենիսում հակառակորդի հարվածներից քաղաքացի է զոհվել. ՀՀ ԱԳՆ (ՎԻԴԵՈ)
Վարդենիսում հակառակորդի հարվածներից քաղաքացի է զոհվել. ՀՀ ԱԳՆ․ ՎԻԴԵՈ
14:48
29 Սեպտեմբերի 2020
Մերկելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ՝ հորդորելով անհապաղ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է Ղարաբաղում առկա սրացումը
13:21
29 Սեպտեմբերի 2020
Վարդենիսի բնակիչ է զոհվել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Աննա նաղդալյանը «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեցին, որ Վարդենիսի բնակիչ է զոհվել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով
12:48
29 Սեպտեմբերի 2020
Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին, հակառակորդը վերջին ճիգերն է դնում. Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին, հակառակորդը վերջին ճիգերն է դնում
12:48
29 Սեպտեմբերի 2020
Հրապարակվել են Վարդենիսում հակառակորդի ԱԹՍ-ից այրված ավտոբուսի կադրերը (ՖՈՏՈ)
Հրապարակվել են Վարդենիսում հակառակորդի ԱԹՍ-ից այրված ավտոբուսի կադրերը. ՖՈՏՈ
12:13
29 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանական կողմը հարձակողական գործողությունների ընթացքում օգտագործում է ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր․ ՊՆ
Հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել մեծ մակերեսների վրա կրակային խոցման ռազմական տեխնիկայի տեսակներ