ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ

11.11.2020, 17:11
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նա հայտնել է Երևանում անցկացվող հանրահավաքի ժամանակ:

«Ինձ հրավիրել են ԱԱԾ քրեական գործի շրջանակում հարցաքննության շրջանակում: Միջոցառման ավարտց հետո ես մեկնում եմ ԱԱԾ քննչական վարչություն և կտամ համապատասխան բացատրություններ»,- հայտնել է Վանեցյանը: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱԱԾ է հրավիրվել Սերժ Սարգսյանը, իսկ հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակից ԱԱԾ է բերման ենթարկվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը -0-