ԱԱԾ-ն ինչ է փնտրել ԲՀԿ-ական պատգամավորների տանը. ԶԼՄ

19.06.2020, 10:25
ԱԱԾ-ն ինչ է փնտրել ԲՀԿ-ական պատգամավորների տանը. ԶԼՄ
ԱԱԾ-ն ինչ է փնտրել ԲՀԿ-ական պատգամավորների տանը. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին ԱԱԾ-ն խուզարկություններ է արել ԲՀԿ-ական գյումրեցի պատգամավորներ Վարդևան Գրիգորյանի և Վարդան Ղուկասյանի մոտ. մեկի՝ տանը, մյուսի՝ գրասենյակում, գրում է «Հրապարակ» թերթը:

Загружается новость ... "Лево"

Փնտրել են 2017թ․ ընտրակաշառքի գործով ապացույցներ։

«Տարել են իմ նոութբուքը և թոռներիս հեռախոսները, 2 հատ․․․ Տղայիս ասել են, թե ինչ-որ ցուցակներ են ման գալիս, ենթադրվում է, թե ինչ ցուցակներ։ Բայց ինչ-ինչ՝ ինձ մոտ գոնե չպիտի ման գային․ ես 1990 թվին հնարավոր 4 հազար 300 ձայնից 3 հազար 700 ձայն եմ տարել ԳԽ ընտրություններին, քաղաքապետի 2016 թ․ ընտրություններին 11 հազար ձայն եմ հավաքել։ 4 անգամ ընտրվել եմ եւ գրեթե միշտ պահպանել եմ իմ ձայները, 2017-ին էլ 14 հազար ձայն եմ հավաքել, միայն վերջին ընտրություններին եմ 3 հազար ձայն հավաքել, բոլորդ էլ երեւի գիտեք, թե ինչու»,- նշել է Վարդևան Գրիգորյանը: