Հայաստանի նախագահը Ֆրանսիայի հրապարակում մասնակցել է մոմավառությանը

14.11.2015, 23:13
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը  Ֆրանսիայի հրապարակում  մասնակցել է ի հիշատակ Ֆրանսիայի ահաբեկության զոհերի մոմավառությանը:
 Հայաստանի նախագահը  Ֆրանսիայի հրապարակում մասնակցել է մոմավառությանը
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը  Ֆրանսիայի հրապարակում  մասնակցել է ի հիշատակ Ֆրանսիայի ահաբեկության զոհերի մոմավառությանը:

«Ֆրանսիայի համար» անվանումը կրող ակցիան անցկացվում է Երևանի Ֆրանսիայի հրապարակում, որտեղ տեղադրված է Օգյունստ Ռոդենի քանդակը:

Նախագահ Սարգսյանից բացի Ֆրանսիայի հրապարակում ծաղիկներ են  խոնհարել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ փոխնախարար Էդվարդ Շարմազանովը, պաշտոնատար այլ անձինք, պարզապես շարքային քաղաքացիներ: Մարդիկ ծաղիկներ, խաղալիքներ են բերում հրապարակ, մոմեր վառում:

Ինչպես հայտնում է «Արմենիա» հեռուստաընկերությունը, Ֆրանսիայի հրապարակի շրջակա փողոցները փակ են, Մատենադրանի տարածքի մոտ կծածանվի Ֆրանսիայի պետական դրոշը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզում ահաբեկիչների գրոհների հետևանքով սպանվել է 128 մարդ, ևս 250-ը վնասվածքներ են ստացել: 98 տուժածների վիճակը գնահատվել է որպես կրիտիկական:

Ահաբեկիչները գրոհներ են կազմակերպել Փարիզի տարբեր կետերում նախօրեի ուշ երեկոյան: Առավել մեծ թվով զոհեր են եղել «Բատակլան» համերգասրահում, որտեղ ահաբեկիչները պատանդ են վերցրել հանդիսատեսների: Այնտեղ մոտ հարյուր մարդ է սպանվել: Բացի այդ, մահապարտները պայթյուններ են կազմակերպել «Սթադ դը Ֆղանս» մարզադաշտի շրջանում: Զինված գրոհայինները գնդակահարել են նաև մի քանի սրճարանների և ռեստորանների այցելուների:

«Իսլամական պետությունը» մի շարք երկրներում արգելված ահաբեկչական խմբավորում է: Ռուսաստանում ԻՊ գործունեությունը նույնպես արգելված է: -0-