423.43
4.2
389.61
+11
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանն ու Ռուսաստանը կհամագործակցեն տիեզերական տարածության օգտագործման ոլորտում

14:00
10 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև խաղաղ նպատակներով տիեզերական տարածության օգտագործման ոլորտում համագործակցության մասին Համաձայնագրի նախագծի շուրջ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցան երկօրյա բանակցություններ, հաղորդում են գերատեսչության մամուլի ծառայությունից:

«Այդ նպատակով ստեղծված հայ-ռուսական միջկառավարական աշխատանքային խմբում ռուսական կողմից ընդգրկված էին ՌԴ Տիեզերական դաշնային գործակալության ներկայացուցիչներ, հայկական կողմից՝  ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ արդարադատության, ՀՀ պաշտպանության նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ»,-ասված է հաղորդագրությունում:

Կայացած բանակցությունների ավարտին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը և ՌԴ Տիեզերական դաշնային գործակալության դեպարտամենտի պետ Նատալյա Լոկտևան նախաստորագրեցին Համաձայնագրի նախագիծը: Բուն Համաձայնագիրը առաջիկայում կստորագրվի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և ՌԴ Տիեզերական դաշնային գործակալության ղեկավարի կողմից: Այն տիեզերական տարածության օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ համագործակցության վերաբերյալ կլինի առաջին պաշտոնական փաստաթուղթը:

Համաձայնագրի նպատակն է երկու երկրների կողմից խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտումն ու օգտագործումը, տիեզերական տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացումը, դրանց կիրառման ոլորտներում փոխշահավետ համագործակցության ամրապնդումը, այդ նպատակով պատշաճ կազմակերպչական-իրավական հիմքի ստեղծումը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:30
09 Ապրիլի 2024
Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով․ սպասվում են անձրևներ, գետերում՝ ջրի վտանգավոր ելքեր
Ցիկլոնի արդյունքում ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով․ սպասվում են անձրևներ, գետերում՝ ջրի վտանգավոր ելքեր

14:55
09 Ապրիլի 2024
Տեղ գյուղում տուն է վնասվել ադրբեջանցիների անկանոն կրակի հետևանքով (ՖՈՏՈ)
Տեղ գյուղում տուն է վնասվել ադրբեջանցիների անկանոն կրակի հետևանքով. ՖՈՏՈ
14:23
09 Ապրիլի 2024
Ադրբեջանի ՊՆ–ն օրվա մեջ երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն օրվա մեջ երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել
12:36
09 Ապրիլի 2024
Ամերիաբանկը հայտնեց բաժնետոմսերի վաճառքի գործարքի փակման մասին
Ամերիաբանկն իր պաշտոնական կայքում տեղեկացրեց վաճառքի գործարքի ավարտի և բաժնետերերի կառուցվածքում փոփոխությունների մասին
11:17
09 Ապրիլի 2024
ՆԳՆ–ից մեկնաբանել են Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալման լուրերը
ՆԳՆ–ից մեկնաբանել են Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալման լուրերը
11:07
09 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:15
08 Ապրիլի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն․ 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
15:30
08 Ապրիլի 2024
ԵԽ գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով Երևանում է․ հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի հետ
ԵԽ գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով Երևանում է․ հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի հետ
14:22
08 Ապրիլի 2024
Երևանի և Բաքվի միջև նոր էսկալացիայի ռիսկը պահպանվում է, բայց լայնամասշտաբ էսկալացիայի հավանականությունը փոքր է․ ընդդիմադիր պատգամավոր
Նա նշել է, որ Ադրբեջանը զինվում է բոլորի աչքի առաջ. Եվ բնական է, որ մի օր այդ զենքը կկիրառվի
13:48
08 Ապրիլի 2024
Հիստերիկ դրսևորումներ են, էսկալացիայի վտանգ չկա․ Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանային կրակոցների մասին (ՎԻԴԵՈ)
Հիստերիկ դրսևորումներ են, էսկալացիայի վտանգ չկա․ Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանային կրակոցների մասին․ ՎԻԴԵՈ
11:33
08 Ապրիլի 2024
Բողոքի ակցիա ԱԳՆ–ի մոտ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների
Այս պահին բողոքի ակցիա է ընթանում ՀՀ ԱԳՆ–ի շենքի մոտ
10:47
08 Ապրիլի 2024
Խախտում է հայտնաբերվել «Արթուրս Աղվերան Ռեզորթ»–ում (ՖՈՏՈ)
Խախտում է հայտնաբերվել «Արթուրս Աղվերան Ռեզորթ»–ում․ ՖՈՏՈ