Հայաստանում «խոզի գրիպի» համաճարակ չկա. Առողջապահության նախարար

14.01.2016, 15:59
Հայաստանում «խոզի գրիպի» համաճարակ չկա, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Հայաստանում «խոզի գրիպի» համաճարակ չկա. Առողջապահության նախարար
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում «խոզի գրիպի» համաճարակ չկա, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա նշեց, որ համաճարակի առկայությունը որոշվում է բավականին  բարդ հաշվարկների և բանաձևերի հիման վրա:

Համաճարակ է համարվում իրավիճակը, երբ հիվանդների թիվը նորմայից գերազանցում է 4-5 անգամ, այն դեպքում, երբ ներկայում այդ ցուցանիշը գերազանցում է 1,5 անգամ: Այս առումով, կարելի է ասել, որ այս պահին Հայաստանում «խոզի գրիպի» համաճարակ չկա»,-ասաց Մուրադյանը:

Նրա խոսքով,  դեպքերի հիմնական մասն արձանագրվել է այլ հիվանդությունների առկայությամբ:

«Ցավոք, տոնական օրերը բացասական ազդեցին վիրուսի տարածման վրա երկու տեսանկյունից` բժշկին ուշ դիմելու և ավանդական հաճախակի շփումները»,-ասաց Մուրադյանը:

Միաժամանակ, նա նշեց, որ վարակի նվազ տարածման վրա զգալի դեր խաղացին զլմները, որոնց բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ բարձրացավ բնակչության իրազեկվածության մակարդակը, որը թույլ տվեց խուսափել բարդ դեպքերի,  և որպես արդյունք մահվան ելքերի թվի աճից:

Նախարարը նաև մի քանի խորհուրդ տվեց վարակի տարածման կանխման ուղղությամբ, մասնավորապես` խորհուրդ տվեց պահպանել շնչադիմակային էթիկետը, դադարեցնել շփումները հիվանդների հետ, իսկ առաջին նշանների դեպքում անմիջապես դիմել բժշկի` մասնագիտական բուժօգնության համար:

Աշոտյան. դպրոցների և նախադպրոցական հաստատությունների արձակուրդները կերկարացվեն մինչև հունվարի 25–ը>>

Համաձայն, Առողջապահության նախարարության հաղորդման, հունվարի 14-ի ժամը 10.00-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 948 դեպք, որից 796-ը` 0-18 տարեկան: Թոքաբորբով հոսպիտալացվածները 422-ն են, որից 199-ը` 0-18 տարեկան։ Սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացվել է 114 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 92 հիվանդ։

Երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է 1954թ. ծնված կին, ով տառապում էր սրտի իշեմիկ հիվանդությամբ, ուներ շաքարային դիաբետ։ Կնոջ մոտ հաստատվել էր գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը։

Տեղեկացնենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացած ծննդկանի մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1չի հայտնաբերվել։ 28 շաբաթական հղիության ժամանակ կեսարյան հատմամբ ծննդալուծված կնոջ վիճակը տևական ժամանակ ծայրահեղ ծանր էր։

Նշենք, որ H1N1 վարակից արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 3-ը` 2015 թվականին:

ՀՀ առողջապահության նախարարության  միջնորդությամբ  հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում երկարացվել են  արձակուրդները: -0-