Հայաստանում կտրուկ արժեզրկվել է ռուբլին և սահմանել պատմական հակառեկորդ

19.12.2015, 13:02
Դրամի արդեն չորս օր անընդմեջ տևող արժևորումը երեկ չդադարեց։ Մեկ դոլարը երեկ երևանյան փոխանակման կետերում գնվում էր 477 դրամով և վաճառվում 481 դրամով։ Ընդամենը 4 օրվա ընթացքում դրամը արժևորվել Է ավելի քան 1 տոկոսով, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
    Հայաստանում կտրուկ արժեզրկվել է ռուբլին և սահմանել պատմական հակառեկորդ
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դրամի արդեն չորս օր անընդմեջ տևող արժևորումը երեկ չդադարեց։ Մեկ դոլարը երեկ երևանյան փոխանակման կետերում գնվում էր 477 դրամով և վաճառվում 481 դրամով։ Ընդամենը 4 օրվա ընթացքում դրամը արժևորվել Է ավելի քան 1 տոկոսով, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Սա հատկապես ուշագրավ Է նրանով, որ դոլարը վերջին օրերին ինքն Է արժևորվում մյուս արժույթների նկատմամբ, ու թերևս միայն դրամն Է, որ արժևորվում է դոլարի նկատմամբ։ Սա հանգեցրել Է նրան, որ Հայաստանում կտրուկ արժեզրկվել է ռուբլին և սահմանել պատմական հակառեկորդ։ Երեկ մեկ ռուբլին մեր փոխանակման կետերը գնում էին 6.7 դրամով։ Հաշվի առնելով, որ Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների մեծագույն մասը հենց ոուբլով Է, ապա այդ գումարների հույսով ապրող մեր հայրենակիցները շոշափելի գումար են կորցնում։ Նշենք, որ դեռ այս տարվա մայիսին մեկ ռուբլին Հայաստանում մոտ 10 դրամ էր»,–գրում է թերթը:-0-