Ոստիկանությունն ընտրախախտումների մասին 31 ահազանգ է ստացել

06.12.2015, 13:42
Ոստիկանությունն ընտրախախտումների վերաբերյալ 31 ահազանգ է ստացել, հայտնեց ոստիկանության աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը:
 Ոստիկանությունն ընտրախախտումների մասին  31 ահազանգ է ստացել
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.Ոստիկանությունն ընտրախախտումների վերաբերյալ 31 ահազանգ է ստացել, հայտնեց ոստիկանության աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը:

«Ստացված տեղեկությունների համաձայն, ստուգումներ են իրականացվում: Հինգ ահազանգ վերաբերվում է  քվեարկության ընթացքում ուղղորդելուն, չորսը` լրագրողական գործունեությանը»,-նշեց նա:

Նա նաև ավելացրեց, որ հանրաքվեի օրը 4 ահազանգ է ստացվել նաև դիտորդական գործունեության վերաբերյալ և երեք դեպք` դիտորդական կաշառքի վերաբերյալ:

«Թվարկած երկու դեպքում ստուգում է իրականացվում, որոնց արդյունքների մասին լրացուցիչ տեղեկություն կտրվի»,-ընդգծեց Հակոբյանը:

ԿԸՀ–ն ողջ օրվա ընթացքում ստուգելու է հանրաքվեի ժամանակ գրանցված խախտումների մասին տեղեկությունների իսկությունը>>

Նա նշեց, որ մինչև դեկտեմբերի 6-ը Հայաստանի ոստիկանությունը ստացել է 25 բողոք , հիմանականում  զլմներից, դրանցից յոթը վերաբերվում էր կաշառքներին, ինը` ընտրական իրավունքի խոչընդոտին, երկուսը` հակաքարոզչությանը, մեկ խախտում վերաբերվում է ընտրացուցակների սխալներին:

Նա նշեց, որ 17 դեպքի հետ կապված նախաքննություն է ընթանում, որոնց արդյունքների մասին լրացուցիչ կհայտնվի:

Դեկտեմբերի 5–ի տվյալներով` Ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 550 հազար 323 մարդ։ Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։

Սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։

Նոր Սահմանադրության նախագծի համաձայն` Հայաստանի նախագահը, որի լիազորությունները զգալիորեն կկրճատվեն, ընտրվում է յոթ տարով (ներկա հինգի փոխարեն) ոչ թե համազզային քվեարկության, այլ խորհրդարանի միջոցով։ Միևնույն մարդը կարող է նախագահի պաշտոնում ընտրվել միայն մեկ անգամ։ -0-