431.27
5.71
396.02
+3
Եղանակը Երևանում
Հայ

Զինվորական կացարանում հրդեհի գործով ձերբակալվել է թիկունքի պետի տեղակալը

12:27
26 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Զինվորների կացարանում հրդեհի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է Պաշտպանության նախարարության N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա-ն, «Ազատությանը» տեղեկացրել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Ձերբակալված բարձրաստիճան զինվորականի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»:

 Ըստ Գլխավոր դատախազության՝ հունվարի 19-ին, կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված՝ վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում, վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողները ոչ միայն չեն կարողացել մարել կրակը, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհանների երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Արդյունքում, կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:18
04 Փետրվարի 2023
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել (ՎԻԴԵՈ)
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել. ՎԻԴԵՈ
16:56
03 Փետրվարի 2023
Ինչպե՞ս տեղեկություն ստանալ կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկի վերաբերյալ. Միասնական սոցիալական ծառայությունը պարզաբանում է
Միասնական սոցիալական ծառայությունը պարզաբանում է, թե ինչպես կարելի է տեղեկություն ստանալ կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկի վերաբերյա
12:12
03 Փետրվարի 2023
Այսօր մինչև ժամը 18:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև ժամը 18:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:43
03 Փետրվարի 2023
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Հայաստանում ևս կան փակ ճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
19:33
02 Փետրվարի 2023
Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին բռնագանձման է ենթակա շուրջ 10մլն դոլար. դատախազո,ւթյունը մանրամասնում է
Երեք վարույթների արդյունքում անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև 1 ընկերության շուկայական արժեքը կազմում է 1մլրդ 260մլն դրամ
15:09
02 Փետրվարի 2023
Որո՞նք են պետության կողմից անվճար տրամադրվող բուժծառայությունները. ԱՆ–ից պարզաբանում են (ՎԻԴԵՈ)
Որո՞նք են պետության կողմից անվճար տրամադրվող բուժծառայությունները, դրանց ցանկն ընդլայնվել է. ՎԻԴԵՈ
14:12
02 Փետրվարի 2023
Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգը կներդրվի փուլային տարբերակով
Նախարարի կարծիքով՝ ապահովագրական համապարփակ համակարգի փուլային ներդրումը կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակները իրագործելու ամենաօպտիմալ տարբերակն է
12:45
02 Փետրվարի 2023
Քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանում սանմաքրում իրականացնող երկու աշխատակիցների դանակահարման դեպքի առթիվ
Հանցանքն առերևույթ կատարած անձի ինքնության վերաբերյալ առկա է օպերատիվ տեղեկատվություն
12:31
02 Փետրվարի 2023
Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ
Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
12:18
02 Փետրվարի 2023
Նախատեսվում է փոխել Զինված ուժերի անձնակազմի հանդերձանքը, ՊՆ–ն մրցույթ է հայտարարել
Հայաստանում նախատեսվում է փոխել Զինված ուժերի անձնակազմի հանդերձանքը
10:41
02 Փետրվարի 2023
Հայաստանին ցիկլոն է մոտենում, սպասվում է ձյուն և բուք
Հայաստանին ցիկլոն է մոտենում, սպասվում է ձյուն և բուք, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
09:38
02 Փետրվարի 2023
Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել 1 մլն 27 հազար դոլար հափշտակելու համար
Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել 1 մլն 27 հազար դոլար հափշտակելու համար