Զինծառայողների մոտ կա շնչուղիների այրվածք, բոլոր հիվանդները բոցից են այրվել. Այրվածքաբանության ազգային կետրոնի փոխտնօրեն

19.01.2023, 15:59
Բոլոր երեք զինծառայողներն էլ գիտակցության մեջ են
Զինծառայողների մոտ կա շնչուղիների այրվածք, բոլոր հիվանդները բոցից են այրվել. Այրվածքաբանության ազգային կետրոնի փոխտնօրեն
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն ընդունվել է 3 զինվորական։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Այրվածքաբանության ազգային կետրոնի բուժական գծով փոխտնօրեն, նախարարի խորհրդական այրվածքաբանության գծով Կարինե Բաբայանը:

«Երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, մեկը՝ այրվածքաբանության բաժանմունքում: Վերակենդանացման բաժանմունքում գտնվողների վիճակը գնահատվում է ծանր, կա շնչուղիների այրվածք: Նրանք գտնվում են վերահսկողության տակ, կատարվում են վիրակապություններ: Նախնական ախտորոշումը և ծանրության աստիճանը որոշվել են: Երրորդ զինվորի վիճակը ավելի կայուն է, բավարար», – ասաց Բաբաբայանը։

Նրա խոսքով, բոլոր երեքն էլ գիտակցության մեջ են։

Загружается новость ... "Лево"

«Վերակենդանացման բաժանմունքում չգտնվող երրորդ զինծառայողի մոտ ստորին վերջույթների այրվածքներ են՝ բոցով: Բոցը հարաբերական ավելի խորն է այրում, բնականաբար, խորը այրվածքներ կան, երրորդ կարգի կամ գուցե ավելի խորը: Բոլոր հիվանդները բոցից են այրվել»,-ասաց նա:

Նա նաև ընդգծեց, որ այրվածքային հիվանդությունն ավելի շատ վտանգավոր է լինում 3-4-րդ օրը, երբ զարգանում է օրգանիզմի թունավորում:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունվարի 19-ին, ժամը 01:15-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում այրվում է շինություն:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին: Այրվել է շինությունը (մոտ 104 քմ)։

ՊՆ–ի հաղորդմամբ, հրդեհի հետևանքով 15 զինծառայող զոհվել է, 3–ի վիճակը ծանր է։–0–