Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքով հարուցվել է վարույթ սպանության հոդվածով

18.02.2025, 11:26
Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքով Քննչական կոմիտեում հարուցվել է վարույթ սպանության հոդվածով
Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքով հարուցվել է վարույթ սպանության հոդվածով

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքով Քննչական կոմիտեում հարուցվել է վարույթ սպանության հոդվածով:

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին ՊՆ–ն հայտնել էր, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: