Ընտրությունների արդյունքների մասին ՍԴ որոշումը կբողոքարկվի ՄԻԵԴ–ում

19.07.2021, 10:15
Ընտրությունների արդյունքների մասին ՍԴ որոշումը կբողոքարկվի ՄԻԵԴ–ում
Ընտրությունների արդյունքների մասին ՍԴ որոշումը կբողոքարկվի ՄԻԵԴ–ում

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Հայոց հայրենիք» կուսակցությունը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին ՍԴ որոշումը պատրաստվում է բողոքարկել ՄԻԵԴ–ում։ 

«Հայոց հայրենիքի թրքացումը կանխելու նպատակով Հայոց հայրենիք կուսակցությունը ՍԴ որոշումը կբողոքարկի Եվրոդատարանում», – նշվում է կուսակցության Facebook–յան էջում։ 

Նշենք, որ հուլիսի 17–ին Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը։ 

Նշենք, որ հուլիսի 2-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները դիմել էին ՍԴ-ն՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։-0-