Ընդդիմությունը չի փակի Փաշինյանի մուտքը Ծիծեռնակաբերդ. ԱԺ փոխխոսնակ

23.04.2022, 22:47
Սաղաթելյանը հերքել է լուրերն այն մասին, թե նրանք կփակեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Ծիծեռնակաբերդ
Ընդդիմությունը չի փակի Փաշինյանի մուտքը Ծիծեռնակաբերդ. ԱԺ փոխխոսնակ
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հերքել է լուրերն այն մասին, թե նրանք կփակեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Ծիծեռնակաբերդ:

Загружается новость ... "Лево"

«Մեր քաղաքացիներն այս օրերի ընթացքում հաճախ հանդես էին գալիս ճանապարհ փակելու գաղափարով: Թող նա իմանա, որ եթե ես հենց հիմա նման բան որոշեի, նա չէր մտնի Ծիծեռնակաբերդ: Բայց այսօր այդ օրը չէ», - ասել է Սաղաթելյանն այսօր ջահերով երթի ընթացքում:
Նրա խոսքով, պայքարը կշարունակվի ապրիլի 25-ից:

«Ծիծեռնակաբերդում քաղաքական գործողություններ չեն լինի: Կլինի ելույթ, և մեր ծրագիրը կավարտվի: Այս երթն ու հայտարարություններն արդեն գործողություն են», - ասաց Սաղաթելյանը:-0-