+8
Եղանակը Երևանում
Հայ

Երևանը ՌԴ–ից ակնկալում է դիվանագիտական և ռազմական օգնություն Ադրբեջանի ագրեսիայից հետո. ԱԽ քարտուղար

16:14
17 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի իշխանություններն ակնկալում են, որ Ռուսաստանը՝ որպես ռազմավարական գործընկեր, կօգնի լուծել երկու պետությունների սահմանային խնդիրը Ադրբեջանի վերջին գործողություններից հետո։ Այս մասին «Կոմերսանտ»-ին ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների անվտանգության ուժայինների նիստի շրջանակում։

Այսպես է նա պատասխանել այն հարցին, թե 1997 թվականի համաձայնագրի շրջանակներում Հայաստանն ինչ օգնություն է ակնկալում Մոսկվային դիմելիս։

Երեքշաբթի Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին` կոչ անելով «պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։ «Նախապատրաստվում է գրավոր դիմում»,- ասել էր նա։

«Այժմ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Սա ագրեսիայի ակտ է։ 1997 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են փոխադարձաբար օգնել միմյանց նման դեպքերում։ Այս առումով էլ մենք դիմեցինք Ռուսաստանին»,- «Կոմերսանտ»-ին ասել է Արմեն Գրիգորյանը:

Հարցին, թե առաջին հերթին Հայաստանը Մոսկվայից ինչպիսի օգնություն է ակնկալում ռազմական թե դիվանագիտական, նա պատասխանել է. «Մենք կողմնակից ենք, որ այդ խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Բայց եթե դա անհնար լինի լուծել դիվանագիտական ճանապարհով, ապա պետք է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով»։

Երեքշաբթի Գրիգորյանը նաև ակնկարկել է, որ «Երևանը կարող է դիմել (օգնության համար) նաև միջազգային այլ գործընկերներին»։ «Կոմերսանտ»-ի հետ զրույցում նա վստահեցրել է, որ առաջնահերթությունը հենց Ռուսաստանն է և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ)։

«Բայց եթե լուծում չգտնվի, ապա մենք կդիտարկենք նաև այլ հնարավորություններ»,- ասել է Գրիգորյանը՝ չմանրամասնելով այս թեման։

«Ռուսական կողմի ակտիվ մասնակցության շնորհիվ ռազմական գործողությունները դադարեցվեցին, սակայն խնդիրը չլուծվեց, քանի որ ադրբեջանական զինուժը շարունակում է մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Համաձայն բոլոր այն քարտեզների, որոնք եղել են խորհրդային տարիներին, այս բոլոր տարածքները Հայաստանի ինքնիշխան տարածքներն են»,- ամփոփել է Արմեն Գրիգորյանը։

Միևնույն ժամանակ, «Կոմերսանտի» զրուցակիցը հավելել է, որ ԱՊՀ նիստի շրջանակում իր ադրբեջանցի գործընկեր Ռամիլ Ուսուբովի հետ շփումներ նախատեսված չեն։

Սահմանին տիրող իրավիճակի մասին

Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ ՊՆ–ի հաղորդմամբ, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ է անցել 2 մարտական հենակետ։ Հայկական կողմն ունի 1 զոհ, 12 զինծառայող գերեվարվել է, 24–ի զինծառայողի հետ կապը կորել է։ Հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
12:09
22 Մարտի 2023
Գլխի շրջանում վնասվածքներով երկու ռուս զինծառայողներ բուժօգնություն են ստացել Գորիսի ԲԿ-ում. Սյունիքի մարզպետարան
Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ նախօրեին Գորիսի ԲԿ է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող
11:01
22 Մարտի 2023
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
16:36
21 Մարտի 2023
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
15:57
21 Մարտի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից
10:00
21 Մարտի 2023
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
22:18
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
15:16
20 Մարտի 2023
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է. ԱԺ նախագահ
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, hայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը