Երևանում ժամանակավորապես կդադարեցվի որոշ երթուղիների սպասարկումը
07.04.2021,
10:57
Երևանում ժամանակավորապես կդադարեցվի որոշ երթուղիների սպասարկումը

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 8-ին, մինչև կեսօր կդադարեցվի ներհամայնքային հ. 26, 38 և 99 երթուղիների սպասարկումը, հաղորդվում է Երևանի քաղաքապետարանի Facebook–յան էջում։
«Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի ներհամայնքային հ. 26, 38, 99 երթուղիներում շահագործվող նոր ավտոբուսների զննման համապատասխան գործընթացի նպատակով, ս/թ ապրիլի 8-ին, մինչև կեսօր կդադարեցվի նշված երթուղիների սպասարկումը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–