Երևանում հազվադեպ վիրահատություն է կատարվել. նորածինը ծնվել է 3.5 քաշով, որից 1.2 կգ-ն եղել է գոյացություն (ՖՈՏՈ)

10.02.2020, 12:42
Երևանում նորածնի հազվադեպ վիրահատություն է կատարվել. փոքրիկը ծնվել է 3.5 քաշով, որից 1.2 կգ-ն եղել է գոյացություն. ՖՈՏՈ
Երևանում հազվադեպ վիրահատություն է կատարվել. նորածինը ծնվել է 3.5 քաշով, որից 1.2 կգ-ն եղել է գոյացություն (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Օրեր առաջ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կատարվել է հազվադեպ հանդիպող հիվանդության վիրահատություն, որը բարի ավարտ է ունեցել: 

Ինչպես Facebook–յան իր էջում հայտնել է ԲԿ–ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը, նորածին երեխան ծնվել է 3.5 քաշով, որից 1.2 կգ-ն եղել է տերատոմա: 

«Գոյացությունը վերացնելու համար երեխան վիրահատվել է, այն տևել է մոտ երեք ժամ, բժիշկներին հաջողվել է երեխայի մարմնից առանձնացնել գոյացությունն ու նրան ապրելու շանս տալ» – գրել է Դերձյանը:–0–