Երևանում բողոքի ակցիայի մասնակիցներն ԱԺ տարածք են նետել ուսապարկեր` պատգամավորների նկարներով և գոմաղբով
03.02.2021,
12:29
Երևանում բողոքի ակցիայի մասնակիցներն ԱԺ տարածք են նետել ուսապարկեր` պատգամավորների նկարներով և գոմաղբով

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ԱԺ–ի մոտ անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցները ԱԺ տարածք են նետել մի քանի ուսապարկ։
«Հայրենիքի փրկության շարժումը» կազմակերպել է բողոքի ակցիա` պահանջելով գործող կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այսօր կառավարության նախաձեռնությամբ գումարվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում, ընդդիմության խոսքով, ներառվել են հակապետական օրինագծեր։ Այդ կապակցությամբ «Հայրենիքի փրկության շարժումը» կոչ է արել քաղաքացիներին հավաքվել ԱԺ–ի մոտ։
Ցուցարարները բերել են ուսապարկեր` պատգամավորների լուսանկարներով, որոնց հայտարարությունների հետ նրանք համաձայն չեն, մասնավորպես` Անուշ Բեղլոյանի, Արթուր Մանուկյանի։
Ցուցարարները ԱԺ տարածք են նետել լուսանկարներով և գոմաղբով ուսապարկեր, ինչպես նաև շենքի առաջ թափել են պատգամավորների լուսանկարներով թռուցիկներ, որոնց վրա գրված է «Դավաճան»։
Ակցիայի ընթացքում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցավ բախում։ Ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել ցուցարարներին։–0–