Երևանում առաջին անգամ կգործարկվի էլեկտրական ինքնագնացների վարձույթի ծառայություն

07.09.2021, 13:50
Երևանում առաջին անգամ կգործարկվի էլեկտրական ինքնագնացների վարձույթի ծառայություն
Երևանում առաջին անգամ կգործարկվի էլեկտրական ինքնագնացների վարձույթի ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. BusyFly էլեկտրական ինքնագնացների վարձույթի ծառայությունը մուտք է գործել Հայաստանի շուկա` սկսելով գործել Երևանում։ Ընկերությունը գործարկման մեջ ներդրել է մոտ 100 հազար դոլար, նախատեսում է նման ծառայություն գործարկել նաև երկրի մյուս քաղաքներում։ Այս մասին RB.ru–ին հաղորդել է ծառայության ներկայացուցիչը։ 

Սկզբնական փուլում երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հասանելի կլինի Ninebot Kickscooter MAX տիպի 100 ինքնագնաց։ Ընկերությունը նախատեսում է առաջիկայում ավելացնել պարկը` հասցնելով այն մինչև 500–ի։

Գործելու է սակագների առնվազն 5 տարբերակ, գինը կախված է լինելու արագությունից և ժամանակից (գործելու են կեսժամանոց և մեկժամանոց սակագներ)։ Վարձույթի նվազագույն արժեքը կկազմի 30 դրամ, ինքնագնացի մեկանգամյա ակտիվացումը կարժենա 100 դրամ։ Առավելագույն թույլատրելի արագությունը կկազմի 25կմ/ժ։

Ինքնագնացները կարելի է կայանել քաղաքայի և մասնավոր հեծանվակայանատեղերում։ Երևանում ինքնագնացներից կարելի է օգտվել հավելվածի միջոցով, որը հասանելի է AppStore–ում և GooglePlay–ում։

BusyFly էլեկտրական ինքնագնացների վարձույթի ռուսական ծառայությունը ստեղծվել է 2018թ.–ին։ Այժմ ընկերությունը գործում է աշխարհի 10 երկրներում (Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Իտալիա , Կիպրոս, Ադրբեջան, Բելառուս, Իսպանիա, Ուկրաինա, Ղազախստան) և 69 քաղաքներում։ Ինքնագնացների ընդհանուր պարկում կա 12,5 ինքնագնաց։–0–