Երևանում անհնազանդության ակցիաներ են, քաղաքացիներին բերման են ենթարկում

25.09.2023, 09:52
Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ բերման են ենթարկում քաղաքացիներին
Երևանում անհնազանդության ակցիաներ են, քաղաքացիներին բերման են ենթարկում
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ բերման են ենթարկում քաղաքացիներին:

Երևանում անցկացվում են ամապետական անհնազանդության ակցիաներ, ցուցարարները փողոցներ են փակում։

Ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 11:00-ն։ Ցուցարարները, մասնավորապես, փակում են ինչպես հանրապետական նշանակության ճանապարհները, այնպես էլ մայրաքաղաքի փողոցները։

Քաղաքացիները հանդես են գալիս՝ ի պաշտպանություն Արցախի՝ պահանջելով գործող իշխանության հրաժարականը։-0-