642.33
7.14
526.89
0
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում ստանալու համար կարելի է դիմել վարչական շրջանների աշխատազմեր. հասցեներ (ՎԻԴԵՈ)

15:32
09 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում 1000+ հիմնադրամից հատուցում ստանալու համար կարող եք դիմել վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ), հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը:

ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ Երևանում շահառու ընտանիքների հետ տարվող աշխատանքներում ներգրավված կլինեն նաև վարչական շրջանների (թաղապետարանների) աշխատակիցները, ովքեր, գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով կայցելեն վերոնշյալ ընտանիքներ:

Հատուցում ստանալու համար անհրաժեշտ պայմաններին, պահանջվող փաստաթղթերին ու այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ 

Այդ նպատակով Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են նաև թեժ գծի հեռախոսահամարներ (աշխատանքային օրերին և ժամերին).

Աջափնյակ վարչական շրջան +(374 11) 518-028
Ավան վարչական շրջան +(374 11) 518-135
Արաբկիր վարչական շրջան +(374 11) 518-193
Դավթաշեն վարչական շրջան +(374 11) 518-283
Էրեբունի վարչական շրջան +(374 11) 518-341
Կենտրոն վարչական շրջան +(374 11) 518-455
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան +(374 11) 518-590
Նոր Նորք վարչական շրջան +(374 11) 518-628
Նորք-Մարաշ վարչական շրջան +(374 11) 518-707
Նուբարաշեն վարչական շրջան +(374 11) 518-741
Շենգավիթ վարչական շրջան +(374 11) 518- 815
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան +(374 11) 518-891

Երևանի քաղաքապետարանից նաև հայտնում են, որ անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար շահառու ընտանիքի անդամները կարող են դիմել նաև Հանրային պաշտպանի գրասենյակ. հասցե՝ Զաքյան փողոց, 7-2 շենք, հեռ.՝ +(37410) 600- 713։

Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով։–0–


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:42
13 Հունվարի 2021
ՀՀ տարածքում հնարավոր են գազի և էլեկտրաէներգիայի անջատումներ վթարի պատճառով
ՀՀ տարածքում հնարավոր են գազի և էլեկտրաէներգիայի անջատումներ վթարի պատճառով
16:10
13 Հունվարի 2021
ՀՀ վարչապետ. Սյունիքը մեր պետականության ողնաշարն է, և պետք է ձեռնարկենք անվտանգության ապահովման բոլոր միջոցները (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի մոտ քննարկվել է Սյունիքի մարզի սահմանային միջավայրի փոփոխությամբ պայմանավորված իրավիճակը. ՎԻԴԵՈ
14:47
13 Հունվարի 2021
Ո՞ր հանցագործությունն է կոծկվել իմ ժամանակ, բա ինչո՞ւ ինձ մեղադրանք չեն առաջադրում. Ջհանգիրյանը՝ Մատաղիսի գործի մասին
Ո՞ր հանցագործությունն է կոծկվել իմ ժամանակ, բա ինչո՞ւ ինձ մեղադրանք չեն առաջադրում. Ջհանգիրյանը՝ Մատաղիսի գործի մասին
14:41
13 Հունվարի 2021
Միլիոն դրամի շանտաժ. Երևանում երկու աղջիկներ գումար են շորթել իրենց 34–ամյա սիրեկանից
Միլիոն դրամի շանտաժ. Երևանում երկու աղջիկներ գումար են շորթել իրենց 34–ամյա սիրեկանից
12:23
13 Հունվարի 2021
ՀՀ նախագահը հոսպիտալացվել է, նրա մոտ բարդացումներ են կորոնավիրուսի պատճառով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոսպիտալացվել է, նրա մոտ բարդացումներ են կորոնավիրուսի պատճառով
12:01
13 Հունվարի 2021
Վեհ ցավի ու վշտի մեջ բառերն ավելորդ են. Արթուր Աբրահամն այցելել է Եռաբլուր (ՎԻԴԵՈ)
Վեհ ցավի ու վշտի մեջ բառերն ավելորդ են. Արթուր Աբրահամն այցելել է Եռաբլուր. ՎԻԴԵՈ
11:30
13 Հունվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2093 թեստ, հաստատվել է 485 դեպք, առողջացել է 644 մարդ. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2093 թեստ, հաստատվել է 485 դեպք, առողջացել է 644 մարդ
10:37
13 Հունվարի 2021
Արմեն Մուրադյանի մոտ կորոնավիրուս և թոքաբորբ է ախտորոշվել
Արմեն Մուրադյանի մոտ կորոնավիրուս և թոքաբորբ է ախտորոշվել, նա հոսպիտալացվել է
10:15
13 Հունվարի 2021
Ունենք հաստատված 120 ռազմագերի, իսկ ոչ հաստատված թիվն անհամեմատ մեծ է. փաստաբան
Ռազմագերիների հարցը մտնում է փակուղի
22:20
12 Հունվարի 2021
Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է վիրահատության մասին լուրերը
Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է վիրահատության մասին լուրերը, նախօրեին հայկական ԶԼՄ–ները գրում էին, որ Սիմոնյանը վիրահատվել է
22:11
12 Հունվարի 2021
Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել մոսկովյան եռակողմ հանդիպման կապակցությամբ
Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել մոսկովյան եռակողմ հանդիպման կապակցությամբ

20:06
12 Հունվարի 2021
Մոսկվայում կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը, քննարկվել է հայ ռազմագերիների վերադարձի հարցը
Մոսկվայում կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը, քննարկվել է հայ ռազմագերիների վերադարձի հարցը