ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ստորագրեցի 161 հատ 8,6 մետրանոց նոր քաղաքային ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը։
Այս մասին նախօրեին հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook–յան իր էջում։
CNG Green line («կանաչ») շարժիչով ավտոբուսների մատակարարը միջազգային բարձր որակավորում ունեցող, Չինաստանում գործող «Ժոնգ տոնգ» (Zhong Tong) ընկերությունն է։
«Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան կահավորանքով, մասնավորապես, օդորակիչներով, LED լուսատախտակներով և հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ կահավորանքով», – նշել է Երևանի քաղաքապետն ու հայտնել, որ ավտոբուսների մատակարարումը կլինի 6 ամսվա ընթացքում։
«Տրանսպորտային ռեֆորմն ընթանում է մեր նախանշած ժամանակացույցի համաձայն», – եզրափակել է Մարությանը։–0–