Երևանից առաջին անգամ գործարկվում են կանոնավոր չվերթեր դեպի Վենետիկ

04.11.2022, 11:59
Երևանից առաջին անգամ գործարկվում են կանոնավոր չվերթեր դեպի Վենետիկ
Երևանից առաջին անգամ գործարկվում են կանոնավոր չվերթեր դեպի Վենետիկ

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Վենետիկ- Երևան-Վենետիկ երթուղով, հաղորդում է «Արմենիա» միջազգային օդայավականներ» ՓԲԸ–ն։

Ավիաընկերությունը 2023թ. հունվարի 12-ից մեկնարկելու է Վենետիկ - Երևան- Վենետիկ երթուղով կանոնավոր չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:–0–