Երևանի թունելներից մեկում ծխագլանակներ են կիրառվելու. քաղաքապետարան
28.11.2022,
14:37
Երևանի թունելներից մեկում ծխագլանակներ են կիրառվելու

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին մանկական երկաթուղուն հարակից թունելում (հասցե՝ Ձորափի փողոցի 139 ) անցկացվելու է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կատարումը թունելում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:
Ուսումնավարժության ընթացքում կիրառվելու են ծխագլանակներ։-0-
Ուսումնավարժության ընթացքում կիրառվելու են ծխագլանակներ։-0-