Երևանի քաղաքապետն Ամանորից առաջ 1628 աշխատակիցների պարգևատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով

23.01.2019, 13:14
Երևանի քաղաքապետն Ամանորից առաջ 1628 աշխատակիցների պարգևատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով:
Երևանի քաղաքապետն Ամանորից առաջ 1628 աշխատակիցների պարգևատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ամանորից առաջ համակարգի 1628 աշխատակիցների պարգևատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով (ավելի քան 977 հազար դոլար)։ Այս մասին Facebook–յան իր էջում գրել է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Կարապետյանի խոսքով, ընդ որում Մարությանն ինքն իրեն պարգևատրում չի հատկացրել։ 

Загружается новость ... "Лево"

Կարապետյանն ավելացրել է, որ քաղաքապետի պաշտոնավարման 100 օրերի ընթացում համայնքը տնտեսել է շուրջ 7 միլիարդ դրամ, սա պարգևատրման նշված գումարից շուրջ տասնհինգ անգամ ավելի շատ է։

Նա նաև նշել է, որ Ամանորյա պարգևավճարների այս ծավալը պլանավորվել է 2017 թվականի դեկտեմբերին։

«Քաղաքի գործող իշխանությունը անփոփոխ ձևով բաշխել է նախկինում պլանավորած պարգևավճարները՝ որոշելով հետագա պարգևատրումների համար կիրառել աշխատատանքի արդյունավետության գնահատման գործակից և յուրաքանչյուր աշխատակցին պարգևատրել ըստ այդ գործակցի», – նշել է Կարապետյանը։–0–