624.18
7.16
514.87
+25
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել

12:59
26 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Загружается новость ... "Лево"

Իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և 2002թ. օգոստոսի 8-ի գրությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ է տրամադրել այն մասին, թե, իբր, Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի հ.12 և հ.13 հասցեների շենքերին հարող տարածքում գտնվող, վարձակալության իրավունքով նշված ժամանակահատվածում ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դստեր՝ Արմենուհի Ռուբենի Գևորգյանի անվամբ գրանցված 6452.68 քմ. մակերեսով հողամասը հանդիսանում է հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս և ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում (քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերը) նշված սահմանափակումների ցանկում, որն էլ հիմք է հանդիսացել համայնքային սեփականություն հանդիսացող՝ 6452.68 քմ. մակերեսով հողատարածքն այն վարձակալած անձին՝ նույն Արմենուհի Գևորգյանին, որպես սեփականություն՝ առանց հրապարակային սակարկությունների, գնման նախապատվության իրավունքով կադաստրային արժեքով օտարելու համար:

«2020 թվականի հունիսի 24-ին որոշում է կայացվել՝ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահել) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներն առերևույթ կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:43
16 Հունիսի 2021
Սերժ Սարգսյանը հրապարակել է գաղտնի տվյալներ Արցախի պատերազմի ժամանակ անհետ կորածների մասին (ՎԻԴԵՈ, ՓԱՍՏԱԹՈւՂԹ)
Սերժ Սարգսյանը հրապարակել է գաղտնի տվյալներ Արցախի պատերազմի ժամանակ անհետ կորածների մասին և հերքել է Փաշինյանի հայտարարությունը.ՎԻԴԵՈ, ՓԱՍՏԱԹՈւՂԹ
14:31
16 Հունիսի 2021
Երևանում, հնարավոր է, սահմանվի 15–ամյա ջերմաստիճանային ռեկորդ, սպավում է մինչև +39
Երևանում, հնարավոր է, սահմանվի 15–ամյա ջերմաստիճանային ռեկորդ, սպավում է մինչև +39
14:06
16 Հունիսի 2021
Կլինե՞ն բախումներ հունիսի 21-ին, ի՞նչ կոշտ հրաման է տվել Փաշինյանն ու ինչու՞ է վախեցած իշխանությունը.ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Կլինե՞ն բախումներ հունիսի 21-ին, ի՞նչ կոշտ հրաման է տվել Փաշինյանն ու ինչու՞ է վախեցած իշխանությունը.ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
13:21
16 Հունիսի 2021
Անթույլատրելի է. Թաթոյանն անդրադարձել է Փաշինյանի կողմից երկաթե մուրճով թափահարելուն
Անթույլատրելի է. Թաթոյանն անդրադարձել է Փաշինյանի կողմից երկաթե մուրճով թափահարելուն
12:29
16 Հունիսի 2021
Քարոզարշավը` հայտարարություններով. ո՞վ ի՞նչ է ասել. ՑԻՏԱՏՆԵՐ
Քարոզարշավը` հայտարարություններով. ո՞վ ի՞նչ է ասել. ընտրել ենք ամենավառ ցիտատները
11:03
16 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 99 նոր դեպք, 78 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 99 նոր դեպք, 78 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
10:51
16 Հունիսի 2021
Հայաստանում Azerbaijan գրառմամբ Heiniken ապրանքանիշի գարեջուր է հայտնվել. կարգավորիչը պարզաբանում է (ՖՈՏՈ)
Ինչու՞ է Հայաստանում Azerbaijan գրառմամբ Heiniken ապրանքանիշի գարեջուր հայտնվել. կարգավորիչը պարզաբանում է.ՖՈՏՈ
00:41
16 Հունիսի 2021
Էրդողան-Ալիև պայթյունավտանգ հանդիպումը, Սյունիքի կրկեսն ու փոշմանած Դիանա Գասպարյանը.ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈւՄ (ՎԻԴԵՈ)
Էրդողան-Ալիև պայթյունավտանգ հանդիպումը, Սյունիքի կրկեսն ու փոշմանած Դիանա Գասպարյանը.ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈւՄ.ՎԻԴԵՈ
20:37
15 Հունիսի 2021
«Շոփ ամառ». Visa Gold 50,000 ՀՀ դրամ գումարով և Visa Platinum 500,000 ՀՀ դրամ գումարով վճարային քարտեր ստանալու հնարավորություն Ամերիաբանկից
Արտերկրի օնլայն խանութներից գնումներ կատարող հաճախորդների համար Ամերիաբանկը մեկնարկում է անչափ ամառային  «Շոփ ամառ» գովազդային վիճակախաղը
19:40
15 Հունիսի 2021
ARARAT «Անի» կոնյակը նվաճել է ոսկի Bartender Spirits Awards մրցույթում
Սան Ֆրանցիսկոյում կայացած Bartender Spirits Awards մրցույթին ARARAT «Անի» 7 տարվա հնացման կոնյակը արժանացել է բարձր գնահատականի բարմենների միջազգային հանձնաժողովի կողմից, որի արդյունքում նվաճել ոսկե մեդալ
19:17
15 Հունիսի 2021
Վիճաբանություն ՔՊ-ում, անհնազանդ երևանցիներն ու անկառավարելի ԱԺ.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Վիճաբանություն ՔՊ-ում, անհնազանդ երևանցիներն ու անկառավարելի ԱԺ.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
14:49
15 Հունիսի 2021
ԿԳՄՆ–ն հրապարակել է առաջին դասարանցիների համար պահանջվող փաստաթղթերի ցանկը
ԿԳՄՆ–ն հրապարակել է առաջին դասարանցիների համար պահանջվող փաստաթղթերի ցանկը