Երևանի մետրոպոլիտենն այսօր և վաղը չի գործի

06.12.2022, 13:37
Երևանի մետրոպոլիտենն այսօր և վաղը  չի գործի
Երևանի մետրոպոլիտենն այսօր և վաղը  չի գործի
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբրի./Նովոստի-Արմենիա/. Երևանի մետրոպոլիտենը չի գործի դեկտեմբերի 6-ին և 7-ին:

Ինչպես հայտնել էր Առաջին ալիքը, այս օրերին Երևան են ժամանում «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատվիրակությունները, որոնց մասնակցությամ նկարահանվելու է մեր երկրի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը ներկայացնող ծրագիր:

Այն անցկացվեու է Երևանի մետրոպոլիտենում: Նախագծի մանրամասները կհրապարակվեն առաջիկայում: Նկարահանումներն անխափան իրականացնելու նպատակով դեկտեմբերի 6-ին և 7-ին ժամը 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Երևանի մետրոպոլիտենը չի գործի:-0-