ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 17/18-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում նախատեսված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների հետաձգմամբ պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ից-օգոստոսի 18-ը Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում նախատեսված ջրանջատումը հայտարարվում է չեղյալ:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում