Երթևեկի փոփոխություն Երևանի կենտրոնում
23.02.2022,
13:28
Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկի փոփոխություն կկատարվի
![Երթևեկի փոփոխություն Երևանի կենտրոնում Երթևեկի փոփոխություն Երևանի կենտրոնում](/upload/iblock/f29/y07yhnmmfewkjk54h9eunt0hkh6k7jks.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի փետրվարի 23-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)», 8.23՝ «Աշխատում է տարհանիչը» ցուցանակները, որոնք ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով և չէին գործում, փետրվարի 23-ից կվերաբացվեն և կսկսեն գործել նախկինի պես:
Ոստիկանությունից հիշեցնում են, որ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերահսկվում է տեսանկարահանող սարքերի միջոցով:–0–