Երևան-Նիժնի Նովգորոդ ուղիղ չվերթեր են գործարկվել

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի-Արմենիա/. Red Wings ավիաընկերությունը մեկնարկել է Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթեր, հաղորդում է Նիժնի Նովգորոդի Վ.Պ. Չկալովի անվան միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ սա առաջին կանոնավոր միջազգային ուղղությունն է Պրիվոլժեի դաշնային օկրուգի մայրաքաղաքից:
«Առաջին չվերթն իրականացվել է մարտի 28-ին, այն գրեթե 100%-ով ծանրաբեռնված է եղել՝ 93 ուղևոր: Թռիչքներն իրականացվում են SSJ100 ժամանակակից ռուսական օդանավերով, որոնք ունեն 100 նստատեղ», - նշել են մամուլի ծառայությունից:
Չվերթերն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ՝ երկուշաբթի օրերին: Նիժնի Նովգորոդից չվերթն իրականացվելու է տեղական ժամանակով 09:50-ին, վայրէջքը նախատեսված է տեղական ժամանակով 14:35-ին: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդանավը կմեկնի եղական ժամանակով 15:30-ին, Նիժնի Նովգորոդում վայրէջը նախատեսված է տեղական ժամանակով 17:55-ին: