ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում սոցցանցերում տարածված այն տեղեկատվության հիման վրա, ո անհայտ անձինք «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ են լցրել Երևանի տարբեր փողոցներ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Այսօր քվեարկությունից հետո «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է այդ միջադեպին։ «Առաջին հերթին կոպիտ օրենքի խախտում է։ Քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ, արդեն կան նաև կադրեր ցանցում։ Եվ այն փաստը, որ մինչ այսօր չի հայտնաբերված, թե դա ով է արել, ուղղակի մեծ կասկած է առաջացնում, որ դա արվում է իշխանության կողմից կամ իրենց ուղղորդությամբ։ Եվ եթե մոտակա ժամանակներում, 1–2 ժամվա ընթացքում ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներին, ապա մենք կհամարենք և կհայտարարենք, որ դա արվում է իշխանության կողմից», – նշել է Քոչարյանը։–0–