Ոստիկանությունը կոչ արեց ԱԳՆ–ի մոտ հավաքված ցուցարարներին չգնալ բախումների

31.05.2024, 14:18
Հակառակ դեպքում կկիրառվեն հատուկ միջոցներ․ ոստիկանությունը կոչ արեց ԱԳՆ–ի մոտ հավաքված ցուցարարներին չգնալ բախումների
Ոստիկանությունը կոչ արեց ԱԳՆ–ի մոտ հավաքված ցուցարարներին չգնալ բախումների
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ոստիկանությունից հայտարարել են, որ այս պահին ԱԳՆ–ում չեն կարող ընդունել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչներին։

Հիշեցնենք, որ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կես ժամ է տվել ԱԳՆ–ի ղեկավարությանը՝ ցուցարարների մոտ իջնելու և պարզաբանումներ ներկայացնելու համար, այլապես նրանք լրագրողների հետ միասին կբարձրանան վերև։

Ոստիկանությունը կոչ է արել չգնալ բախումների, հակառակ դեպքում կկիրառվեն հատուկ միջոցներ։