Ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել անհնազանդության ակցիաների 155 մասնակցի

17.05.2022, 11:00
Ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել անհնազանդության ակցիաների 155 մասնակցի
Ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել անհնազանդության ակցիաների 155 մասնակցի
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմության 155 ակտիվիստի, որոնք այսօր առավոտից փակում էին Երևանի փողոցները` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Երևանում այսօր առավոտյան վերսկսվել են «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները։ Ակտիվիստները և նրանց աջակցող քաղաքացիները փակում են մի շարք փողոցներ, այդ թվում` Մաշտոցի պողոտան, Աբովյան, Սարյան, Ալեք Մանուկյան փողոցները, Իսահակյան–Տերյան խաչմերուկը, Բաղրամյան պողոտան և այլ փողոցներ։

Մաշտոց–Պուշկին խաչմերուկում ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցավ բախում։ Ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներին։

Քաղաքի տարբեր շրջաններում ցուցարարները երթով շարժվում են դեպի կենտրոն` վանկարկելով «Առանց Նիկոլ Հայաստան»։–0–