635.79
7.03
525.1
-1
Եղանակը Երևանում
Հայ

Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը խաղաղ հավաքը դադարեցնելու համար պետք է բացառվի. օմբուդսմեն

00:59
21 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը հանրային վայրում ու այն էլ ցերեկային ժամի տեղի ունեցող քաղաքացիական ակցիան կամ խաղաղ հավաքը դադարեցնելու կամ մարդկանց բերման ենթարկելու համար պետք է բացառվի: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Загружается новость ... "Лево"

«Դա նախևառաջ անհրաժեշտ է նրա համար, որպեսզի հավաքների ընթացքում ոստիկանական ծառայողներին հնարավոր լինի հստակ և անհատապես նույնականացնել: Դրանից բացի, դա Ոստիկանության ծառայողների կողմից հնարավոր որևէ տեսակի վատ վերաբերմունք թույլ չտալու երաշխիք է: Ավելին, այս պրակտիկան կարող է դժվարացնել ենթադրյալ իրավախախտների անհատականացումը վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ կամ տեղեկություններ քննելիս»,- նշել է օմբուդսմենը:

Ուստի, նրա խոսքով, Ոստիկանությունը պետք է գործի այնպես, որ ապահովված լինի իր գործողությունների կանխատեսելիությունը և որոշակիությունը հավաքի կամ քաղաքացիական որևէ այլ ակցիայի մասնակիցների համար: Խոսքը վերաբերում է նաև նրան, որ մարդու համար պետք է պարզ լինի ոստիկանության ծառայողի որոշակիացված հանդերձանքը:

Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը Ոստիկանությունից ստացել է հավաստիացում, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության ծառայողներ։

«Այս երևույթը Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել էր նաև 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ, երբ մի շարք դեպքերում հանրային վայրերում հավաքներ կամ քաղաքացիական այլ ակցիաներ իրականացնելու համար ներգրավվում էին Ոստիկանության դիմակավորված ծառայողներ»,- նշել է ՄԻՊ-ը:

Թաթոյանը նշել է, որ դիմակների կամ այլ հատուկ հանդերձանքի օգտագործումը կարելի է միայն հատուկ դեպքերում, որոնց անհրաժեշտությունը հիմնավորվում է կոնկրետ իրավիճակի հանգամանքներով և անհրաժեշտ է ոստիկանների անվտանգության ու իրավաչափ այլ նպատակների համար:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այսօր Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ արագ արձագանքման այցեր իրականացրած խմբերի արձանագրած արդյունքները կամփոփվեն և անհրաժեշտ պարզաբանումների պահանջով համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին:

Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 20-ին Երևանում և Գյումրիում անցկացվել են բողոքի ակցիաներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Ցուցարարները փորձում են փակել փողոցները, սակայն ոստիկանությունը խոչընդոտում էր նրանց գործողություններին ու բերման ենթարկում։ Հատուկջոկատայինները փակել էին Հանրապետության Հրապարակի երթևեկությունն` անհնազանդության ակցիան դադարեցնելու համար։ Բերման է ենթարկվել 85 անձ: -0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:26
22 Փետրվարի 2021
Անհայտ անձինք վնասել են Շոր-շոր – Երևան մայրուղային ջրատարը, 4 բնակավայրում 8 ժամ ջուր չի լինի
Անհայտ անձինք վնասել են Շոր-շոր – Երևան մայրուղային ջրատարը, 4 բնակավայրում 8 ժամ ջուր չի լինի
23:20
22 Փետրվարի 2021
Մանուկյանը մեկնաբանել է ժողովրդին կրակելու մասին Անդրանիկ Քոչարյանի աղմկահարույց հայտարարությունը
Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է ժողովրդին կրակելու մասին Անդրանիկ Քոչարյանի աղմկահարույց հայտարարությունը
20:57
22 Փետրվարի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Ֆոտոն» ՍՊԸ-ի համագործակցությունը փաստաթղթային բիզնեսի շրջանակում՝ ընկերության պայմանագրային պարտավորությունների բարեհաջող կատարման գրավական
«Ֆոտոն» ՍՊԸ-ի գործունեությունը բազմաբնույթ է. ընկերությունը, ներմուծելով Ռուսաստանից ձավարեղենի և մակարոնեղենի լայն տեսականի, հանդիսանում է սննդամթերքի խոշորագույն մատակարարներից մեկը
20:33
22 Փետրվարի 2021
Անհնազանդության երթի մասնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակը, երթևեկը կաթվածահար վիճակում է (ՎԻԴԵՈ)
Անհնազանդության երթի մասնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակը, երթևեկը կաթվածահար վիճակում է. ՎԻԴԵՈ
20:23
22 Փետրվարի 2021
Անհնազանդության երթի մասնակիցները ձվեր նետեցին ՀՔԾ շենքի վրա (ՎԻԴԵՈ)
Անհնազանդության երթի մասնակիցները ձվեր նետեցին ՀՔԾ շենքի վրա. ՎԻԴԵՈ
19:23
22 Փետրվարի 2021
Երևանում անցկացվում է ընդդիմության անհնազանդության երթը. ՈւՂԻՂ
Երևանում անցկացվում է ընդդիմության անհնազանդության երթը. ՈւՂԻՂ
18:48
22 Փետրվարի 2021
ՊԵԿ–ն արդարացել է Ֆրանսիայից ուղարկված 9 տոննա օգնության արգելափակման համար
ՊԵԿ–ն արդարացել է Ֆրանսիայից ուղարկված 9 տոննա օգնության արգելափակման համար
18:20
22 Փետրվարի 2021
ԿԳՄՍ-ն մերժել է հերոս Ալբերտի արձանը տեղադրելու դիմումը (ՎԻԴԵՈ)
ԿԳՄՍ-ն մերժել է հերոս Ալբերտի արձանը տեղադրելու դիմումը. ՎԻԴԵՈ
18:06
22 Փետրվարի 2021
Քրեական գործ է հարուցվել Վազգեն Մանուկյանի հայտարարությունների կապակցությամբ. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Քրեական գործ է հարուցվել Վազգեն Մանուկյանի հայտարարությունների կապակցությամբ. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
17:09
22 Փետրվարի 2021
Հայկական ցուցանմուշները կորել են, գտնողին խնդրում ենք վերադարձնել Աբու Դաբիի ցուցահանդես (ՖՈՏՈ)
Հայկական ցուցանմուշները կորել են, գտնողին խնդրում ենք վերադարձնել Աբու Դաբիի ցուցահանդես. ՖՈՏՈ
15:59
22 Փետրվարի 2021
ՀՀ–ում ռուսական ռազմաբազայի մի մասը, հնարավոր է, վերատեղակայվի. պաշտպանության նախարար
ՀՀ–ում ռուսական ռազմաբազայի մի մասը, հնարավոր է, վերատեղակայվի
15:06
22 Փետրվարի 2021
ՄԻՊ–ն առաջարկում է արտոնություններ տրամադրել զինծառայողներին և նրանց ընտանիքներին (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
ՄԻՊ–ն առաջարկում է արտոնություններ տրամադրել զինծառայողներին և նրանց ընտանիքներին, ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ