412.85
5.16
388.49
+13
Եղանակը Երևանում
Հայ

Որքա՞ն են պահպանվում COVID-19–ի հակամարմինները.ԵՊԲՀ–ն ներկայացնում է հետազոտությունների ուշագրավ արդյունքները

14:11
03 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրել է COVID-19-ով պայմանավորված ԵՊԲՀ հետազոտությունների նախնական արդյունքները։ 

Եվ այսպես․ 

COVID-19-ով պայմանավորված հետազոտությունների նախնական արդյունքները, որոնք 2020 թվականի մայիսից իրականացվել են համալսարանական մասնագետների կողմից՝ ԵՊԲՀ երիտասարդ հետազոտողների, կլինիկական օրդինատորների, ուսանողների հետ համատեղ:

Загружается новость ... "Лево"

• Կատարվել է COVID-19 վարակը հաղթահարած (կոնվալեսցենտ) շուրջ 1500 հիվանդի 8000 թեստավորում՝ 4000 N, 4000 S: 

• Հետազոտության մասնակիցները հսկվել են մեկ տարի՝ յուրաքանչյուր ամիս հսկման ստուգման ռեժիմով և շարունակում են հսկվել: 

• Հետազոտությունը գերազանցել է ազգային պոպուլյացիոն միջին մակարդակը, իսկ որոշ ամիսների համար արդեն հասելով ազգային պոպուլյացիոն մակարդակի: 

• Արդյունքում ցույց է տրվել, որ COVID-19-նն իրոք նոր կորոնավիրուսային ինֆեկցիա է: 

• 6-7 % դեպքերում հիվանդությունից հետո հակամարմին չի հայտնաբերվել: 

• COVID-19 հիվանդների շրջանում հակամարմինները մնում են մեկ տարուց ավելի: 

• Առկա է 12 դեպք, երբ հակամարմին այլևս չի հայտնաբերվել, և 16՝ ուշացած պատասխան: 

• Առկա է 1 դեպք, երբ հակամարմին ունեցողը նորից վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ: 

• Անհատի օրգանիզմում հակամարմինների փոփոխության պատկերը կրում է զանգակաձև բնույթ: 

• Անհատ-կախյալ հակամարմինների փոփոխությունն ունի տարբեր արտահայտչաձև: Այժմ իրականացվում է վերլուծություն՝ պարզելու, թե ինչով են պայմանավորված այդ փոփոխությունները՝ թիրախում են տարիքը և ծանրության աստիճանը: 

• Հետքովիդյան շրջանում ուսումնասիրվում են կորոնավիրուսից հետո առաջացող ուղեղային փոփոխություններ, որոնք արտահայտվում են հիմնականում հիշողության վատացմամբ, կենտրոնացման շեղմամբ, դեպրեսիայի երևույթներով:

• Ուսումնասիրվում է COVID-19-ի ազդեցությունը նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման վրա՝ Ալցհեյմեր, Պարկինսոն, ինչպես նաև որոշ աուտոիմուն հիվանդությունների՝ օրինակ՝ բազմակի սկլերոզ: Ենթադրվում է վերջիններիս երիտասարդացումը: 

• Հոտի և համի խանգարմամբ COVID-19 վարակը հաղթահարած 190 հիվանդ միջինում 3 անգամ անցել է հոտի և համի թեստավորման հետազոտություն: Այժմ պարզաբանվում է՝ այն պերիֆերիկ ախտահարման հետևանք է, թե կենտրոնական:

• Ուսումնասիրվում է COVID-19-ի հնարավոր ազդեցությունը երեխաների նյարդահոգեկան զարգացման վրա: 

Համալսարանական մասնագետների կողմից այժմ հետազոտություններ են տարվում բացահայտելու վերը թվարկված փոփոխությունների մեխանիզմները:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:56
07 Մարտի 2023
Հրապարակվել են մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի մանրակերտի լուսանկարները (ՖՈՏՈ)
Հրապարակվել են մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի մանրակերտի լուսանկարները. ՖՈՏՈ
13:19
07 Մարտի 2023
Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ավտովթարի հետևանքով տուժած 14 քաղաքացիներից 3–ի վիճակը ծանր է. ԱՆ
Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ավտովթարի հետևանքով տուժած 14 քաղաքացիներից 3–ի վիճակը ծանր է
11:43
07 Մարտի 2023
Գերեվարված հայ մայորը Բաքվում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, վերադարձել է ՀՀ ու 20 հազ. դոլարով պետական գաղտնիք տրամադրել
Գերեվարված հայ մայորը Բաքվում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, վերադարձել է ՀՀ ու 20 հազ. դոլարով պետական գաղտնիք տրամադրել
11:39
07 Մարտի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են համալրել հաշիվները և վճարել վարկերը Հայփոստի փոստային բաժանմունքներում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռել ֆիզիկական անձ հաճախորդներին համալրել հաշիվները, ավանդները և վճարել վարկերը Հայփոստ փոստային կապի ազգային օպերատորի բաժանմունքներում
10:45
07 Մարտի 2023
Մարտի 8-ի առթիվ Կարեն Վարդանյանը Լոռու մարզի մինչև 18 տարեկան 4 և ավելի երեխա ունեցող 562 նպաստառու ընտանիքի հատկացրել է 113 մլն դրամ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Լոռու մարզում հաշվառված է մինչև 18 տարեկան 4 և ավելի երեխա ունեցող նպաստառու 562 ընտանիք. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:28
06 Մարտի 2023
Գեղարքունիքում ուժեղ քամու հետևանքով հոսանքազրկվել են մի շարք բնակավայրեր, կասեցվել է դասապրոցեսը
Ջեռուցման բացակայությամբ պայմանավորված կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը
12:58
06 Մարտի 2023
Կարմրուկով վարակված 20 հիվանդներից 15–ը երևանցիներ են
Երևանի ենթակայությամբ գործող բոլոր պոլիկլինիկաներում նախորդ շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահություն
12:31
06 Մարտի 2023
ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել
12:13
06 Մարտի 2023
Առավոտվա դրությամբ կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 20–ի. ԱՆ
Հիվանդներից 19-ը պատվաստված չէ, 1-ը թերի է պատվաստված
13:57
05 Մարտի 2023
Հայաստանում փոթորկային քամի է սպասվում
Հայաստանում փոթորկային քամի է սպասվում
15:09
04 Մարտի 2023
Նշվել է ՀՀ-ի այն քաղաքը, որն ամենաանվտանգն է երկրաշարժերի դեպքում
Սեյսմոլոգը նշել է ՀՀ-ի այն քաղաքը, որն ամենաանվտանգն է երկրաշարժերի դեպքում
21:24
03 Մարտի 2023
ՀՀ-ում արձանագրվել է կարմրուկի 11 դեպք. ԱՆ
ՀՀ-ում արձանագրվել է կարմրուկի 11 դեպք, hիվանդները հոսպիտալացված են