«Որևէ փաստաթուղթ չի պատրաստվում ստորագրման». Փաշինյանը բողոքի ակցիայի ֆոնին կոչ արեց «չտրվել դիվերսիայի արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից»
14.09.2022,
22:33
«Որևէ փաստաթուղթ չի պատրաստվում ստորագրման». Փաշինյանը բողոքի ակցիայի ֆոնին կոչ արեց «չտրվել դիվերսիայի արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից»

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է քաղաքացիներին այս պահին ընթացող բողոքի ակցիայի ֆոնին ԱԺ-ում այսօր իր ելույթից հետո:
«Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել: Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար», - գրել է Փաշինյանը Facebook-յան իր էջում
Նշենք, որ ԱԺ-ում այսօր ելույթի ժամանակ Փաշինյանը նշել է, որ պատրաստվում է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որի պատճառով նրան կարող են դավաճան համարել:
«Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ հեռացնել իշխանությունից, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ–ն 29 հզր 800 քմ կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես հստակ ասում եմ, այն որոշումը, որն ապահովելու է սա, ես հստակ ասում եմ՝ ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի ինձ հետ հետո, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետության հետ», - հայտարարել է Փաշինյանը:
ԱԺ-ում Փաշինյանի ելույթից հետո այս րոպեներին Երևանում անցկացվում է ինքնաբուխ հանրահավաք՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Մարդիկ հավաքվել են կառավարության և Ազգային ժողովի մոտ՝ իրենց դժգոհությունը հայտնելով իշխանությունների վարած քաղաքականությունից: Ցուցարարները մեղադրում են իշխանություններին, որ վերջիններս չեն պաշտպանում Հայաստանի և Արցախի շահերը:-0-