Ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնի. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

17.09.2020, 12:11
Փաշինյանն ասում է. «Երեկ ԱԺ–ում նշում էին, որ քաղաքացիներին տուգանում են, երբ մենակ քիթն է բաց լինում։ Կներեք, բայց էտ վիրուսի ներթափանցման թիվ մեկ  գործիքը քիթն է, դիմակը ծնոտը փակելու համար չի». ՎԻԴԵՈ
Ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնի. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին։

Նա նշեց, որ վերջին երկու օրերին դեպքերը թիվն աճում է, ինչն անհանգստացնող է։

«Այս ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարի թիվ մեկ ապացուցված գործիք ունենք, դա դիմակն է։ Եվ դիմակի կրման պայմանները պետք է խստորեն պահպանվեն։ Ուզում եմ արձանագրել, որ պետք է առավել հետևողական լինենք այս հարցում։ Ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնի։ Բնականաբար այդ ընթացքում պետք է լիարժեք պահպանվեն օրինականությունը, քաղաքացիների արժանապատվությունը», – նշեց վարչապետը։

Նա ասաց, որ երեկ ԱԺ–ում նշում էին, որ քաղաքացիներին տուգանում են, երբ մենակ քիթն է բաց լինում։

«Կներեք, բայց էտ վիրուսի ներթափանցման թիվ մեկ գործիքը քիթն է, դա շնչառական վիրուս է։ Դիմակը ծնոտը փակելու համար չի», – ընդգծեց վարչապետը։

Սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46671 դեպք, որոնցից 42231-ն` առողջացած, 925-ը` մահվան ելքով։–0–