417.56
6.66
405.91
-273
Եղանակը Երևանում
Հայ

Վիվա-ՄՏՍ-ը նոր գլխավոր տնօրեն ունի

11:09
15 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Շարժական կապի ռուսաստանյան խոշորագույն օպերատոր և թվային ու մեդիա ծառայությունների առաջատար մատակարար «ՄՏՍ» ՀԲ ընկերությունը (NYSE: MBT, MOEX: MTSS) հայտարարում է, որ 100% բաժնեմասով հայաստանյան իր դուստր ընկերության՝ «ՄՏՍ Հայաստան» («Վիվա-ՄՏՍ», «Viva-MTS») ՓԲ ընկերության տնօրենների խորհուրդը Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն է նշանակել Արմեն Ավետիսյանին: Մինչև նշանակումը Արմեն Ավետիսյանը զբաղեցրել է «ՄՏՍ» ՀԲԸ իրերի ինտերնետի և արդյունաբերական ավտոմատացման հարցերով փոխնախագահի պաշտոնը, հաղորդում է telecom.arka.am հեռահաղորդակցական պորտալը` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը:

  Արմեն Ավետիսյանը ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում աշխատանքային գործունեությունն սկսել է 2004 թվականին՝ հեռահաղորդակցային և ՏՏ խոշոր ընկերություններում գլխավորելով տեխնիկական և կոմերցիոն վարչություններ: 2013-ից 2016 թվականների ընթացքում նա ղեկավարել է «ՄՏՍ» ընկերության մասնաճյուղը՝ Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի մարզում, իսկ 2016-ից 2021 թվականների ընթացքում աշխատել է որպես «ՄՏՍ» ընկերության ռեգիոնալ զարգացման գծով տնօրեն: «ՄՏՍ» ընկերության՝ իրերի ինտերնետի և արդյունաբերական ավտոմատացման հարցերով փոխնախագահի պաշտոնն Արմեն Ավետիսյանը զբաղեցրել է 2021 թվականի մարտից մինչև գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելն ու պաշտոնավարման ընթացքում կառուցել է ընկերության նոր բիզնես ուղղություն՝ իրերի ինտերնետի ոլորտում: Ավարտել է Ռուսաստանի՝ Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի «Բանկային գործ» ֆակուլտետը:

«ՄՏՍ Հայաստան» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով ընկերությունը գլխավորել է 2004 թվականին այն հիմնադրելու պահից ի վեր և որի ղեկավարությամբ Վիվա-ՄՏՍ-ը դարձել է Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի անվիճելի առաջատար, լքում է ընկերությունը՝ գործարար այլ նախագծերով զբաղվելու համար:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2004թ., , Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է մոտ 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և  Բելառուսում: 2000թ.հունիսից «ՄՏՍ»ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ:

Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:57
12 Օգոստոսի 2022
Շուրջ 2500 հաշմանդամություն ունեցող անձ հնարավորություն կունենա օգտվել անձնական օգնականի ծառայությունից
Անձնական օգնականի ծառայությունը մատուցվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցներով
16:12
12 Օգոստոսի 2022
Ուշադրություն. վտանգավոր սննդամթերքի՝ «Լոռի» և «Չանախ» տեսակի պանիրների, թողարկում է կասեցվել (ՖՈՏՈ)
Ուշադրություն. վտանգավոր սննդամթերքի՝ «Լոռի» և «Չանախ» տեսակի պանիրների, թողարկում է կասեցվել. ՖՈՏՈ
16:01
12 Օգոստոսի 2022
Տեսաուղերձով դիմել է Ալիևին` նշելով, որ ուզում է ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն․ մանրամասներ պետական դավաճանության և լրտեսության գործից
Տեսաուղերձով դիմել է Ալիևին` նշելով, որ ուզում է ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն․ մանրամասներ  պետական դավաճանության և լրտեսության գործից
16:36
11 Օգոստոսի 2022
Ուշադրություն. ժամանակավորապես փակ կլինի Բագրատունյաց պողոտայից Երևանյան լիճ ուղղության 1-ին գոտին (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. ժամանակավորապես փակ կլինի Բագրատունյաց պողոտայից Երևանյան լիճ ուղղության 1-ին գոտին. ՍԽԵՄԱ
14:52
11 Օգոստոսի 2022
Հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվի անձնական օգնականի ծառայություն
Հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվի անձնական օգնականի ծառայություն
12:59
11 Օգոստոսի 2022
Բռնաբարություն, ընտանեկան բռնություն, թմրամիջոցների հայտնաբերում. ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը օգոստոսի 10–11–ը
Բռնաբարություն, ընտանեկան բռնություն, թմրամիջոցների հայտնաբերում. ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը օգոստոսի 10–11–ը
12:50
11 Օգոստոսի 2022
Սանոսյան. Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի խնդիրները գրեթե լուծվել են, տեղադրվում է ասֆալտի երրորդ շերտը
Կառավարությունը 2 մլրդ 734 միլիոն դրամ հատկացրեց Ստեփանավան - Յաղդան, Սիսիան - Դաստակերտ և Տաթև - Աղվանի  հատվածների ճանապարհաշինարարական աշխատանքները իրականացնելու համար
11:31
11 Օգոստոսի 2022
Ստացել են դեմքի, ազդրի, կրծքավանդակի վիրավորումներ. ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից վիրավորված զինծառայողներին
Ստացել են դեմքի, ազդրի, կրծքավանդակի վիրավորումներ. ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից վիրավորված զինծառայողներին
17:31
10 Օգոստոսի 2022
Կրակային դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել
Կրակային դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել
16:17
10 Օգոստոսի 2022
Երևան–Մեղրի միջպետական ճանապարհի փակ հատվածի երթևեկությունը վերականգնվել է
Երևան–Մեղրի միջպետական ճանապարհի փակ հատվածի երթևեկությունը վերականգնվել է
15:50
10 Օգոստոսի 2022
Բացահայտվել են Իրանից վառելիքի անօրինական մատակարարման սխեմաներ (ՎԻԴԵՈ)
Բացահայտվել են Իրանից վառելիքի անօրինական մատակարարման սխեմաներ. ՎԻԴԵՈ