Վարչապետը չեղարկել է անկախության տոնի միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով ստեղծելու որոշումը
18.05.2020,
10:34
Վարչապետը չեղարկել է անկախության տոնի միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով ստեղծելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ վարչապետի 2018 թվականի հուլիսի 11-ի և 2019 թվականի մայիսի 3-ի որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 11-ի «Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 935-Ա որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մայիսի 3-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 20-ի N 788-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 484-Ա որոշումը»:–0–